Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Կառավարությունը քայլեր կձեռնարկի Հայաստանում էլեկտրամոբիլներ արտադրելու համար

Կառավարությունը շարունակելու է ջանքեր ներդնել մեքենաների, այդ թվում էլեկտրական մեքենաների արտադրությունում:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Վերջերս Չինաստանի «Beijing auto» ընկերության հետ զրուցել ենք՝ Հայաստանում էլեկտրական մեքենաների արտադրություն հիմնելու մասին»,- ասել է նա: