Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կառավարությունը նորից 100 մլն եվրո պարտք է վերցնում

09/11/2022
- Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի կառավարությունը պատրաստվում է 100 մլն եվրո վարկ վերցնել։ Կառավարության վաղվա՝ նոյեմբերի 10-ի նիստում չզեկուցվող հարցերի ցանկում ներառված է Զարգացման ֆրանսիական գործակալության հետ 100 մլն եվրոյի չափով վարկային պայմանագիր ստորագրելուն հավանություն տալու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը։ Այս գումարը կառավարությունն ուղղելու է 2022 թվականի բյուջեի պակասուրդը լրացնելուն, որպեսզի կարողանան պետական բյուջեով նախատեսված ծախսերը ֆինանսավորել։ Մի կողմից ամենօրյա ռեժիմով իշխանությունը խոսում է տնտեսական բումի, բյուջեի հավաքագրումների գերակատարման մասին, ասում է, որ փող կա, չգիտեն որտեղ ծախսել, մյուս կողմից պետական պարտքն են ավելացնում՝ ահռելի չափի վարկեր վերցնելով։ 

Մենք զրուցեցինք «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ, սոցապ նախկին փոխնախարար Թադևոս Ավետիսյանի հետ: Նա անդրադառնալով այս հարցին, ասաց․

«Ֆինանսների նախարարներ են փոխվում, բայց նույն ձեռագիրն է։ Սա 2 բանի մասին է խոսում․ երկիրն այս ձախողակները, իրականում պարտքով են պահում, միակ բանը որ իրենք կայուն կերպով կարողանում են անել, և երկնիշ աճ ապահովել, պետական պարտքն է։ Մեր պետական պարտքը՝ և՛ արտաքին, և՛ ներքին, շեշտակի աճել է 2018-ից, վերջին տվյալներով արդեն 40 տոկոսով պետական պարտքն աճել է, 10 միլիարդ դոլարի են հասցրել։ Մեր երկրում ՀՆԱ-ն 1 շնչի հաշվով 2.5 հազար դոլար է, իրենք 1 շնչի հաշվով յուրաքանչյուրիս ուսերին ավելացրել են պարտքային բեռ` 1000 դոլարի չափով։ Եթե գանք Ձեր նկատառմանը, թե ինչո՞ւ է պարտքն ավելանում, եթե եկամուտներն ավելանում են, ապա այստեղ հիմնավորվում է այն օբյեկտիվ թեզը, որ այս տարվա  տնտեսական բարձր ակտիվությունը՝ երկրորդ եռամսյակից սկսած, բացառապես և հիմնականում ռուս- ուկրաինական պատերազմի արդյունքում ենք մենք ունեցել։ Այդ արտաքին պատահական գործոնը որևէ առնչություն չունի այս ձախողակ իշխանությունների հետ, և իրենք շատ լավ գիտեն, որ այդ գործոնը ժամանակավոր բնույթ ունի, որովհետև այդ դրամական ներհոսքը կաճաժամկետ է, և այդ կոնֆլիկտի հաղթահարմանը զուգահեռ այդ գործոնը վերանալու է, և մենք ոչ թե վերադառնալու ենք նախորդ վիճակին, այլ ունենալու ենք լուրջ տնտեսական դժվարություններ, որովհետև այդ «տաք» փողերը ինչ արագությամբ որ ներհոսել են, նույն արագությամբ էլ արտահոսելու են, և առաջացնելու են տնտեսական լուրջ ցնցումներ, ինչն արտահայտվելու է թե՛ պետբյուջեի եկամուտների հավաքագրման խնդիրներով, թե՛ ընդհանրապես տնտեսական ակտիվության տեսանկյունից։ Դրա համար է, որ ունենալով այս տարի 14 տոկոս տնտեսական ակտիվություն, հաջորդ տարվա համար նույն պոպուլիստ կառավարությունը 7 տոկոս է կանխատեսել, իսկ Կենտրոնական բանկն ավելի իրատես է, և ավելի ցածր է կանխատեսել, մասնագիտական շրջանակներն ու միջազգային կառույցներն ավելի ցածր են կանխատեսում»,- ասաց Ավետիսյանը՝ նշելով, որ այդ 100 միլիոն պարտքի ավելացմամբ Հայաստանը հատում է 10 միլիարդ պետական պարտքի շեմը՝ մակրոտնտեսական ռիսկեր ավելացնելով։

Շատ կարևոր է նաև այն արձանագրումը, որ այս իշխանություններն իրենց ձախողումներով տապալել են ոչ միայն մեր ներկան, մեր ընթացիկ խնդիրները, որոնք արտահայտվում են սոցիալական դաշտում աղքատության խորացմամբ, մարդկանց իրական եկամուտների նվազմամբ, կյանքի որակի նվազմամբ, արտագաղթով, այլև իրենք իրենց քանդարար ձեռքը մեկնել են մեր ապագային, այսինքն՝ իրենց այսօրվա վերցրած պետական պարտքը էապես նվազեցնելու է ապագա զարգացման մեր ներուժը, այսինքն՝ մեր երկրի կայուն զարգացումն են իրենք խարխլում, որովհետև այսօրվա պարտքը պիտի վաղը մարվի, և վաղվա արդյունքը, որով մենք կարող էինք կյանքի որակ բարելավել, մեր երկրի զարգացման ներուժը ավելացնել, պարտավորվելու ենք մարել այս ձախողակների այսօրվա վերցրած պարտքը»,- ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ մեկ այլ հարց է, թե ավելացվող տնտեսական պարտքը ինչ նպատակով ու արդյունավետությամբ է ծախսվում․  «Դրա համար մի քանի ակնհայտ ցուցանիշ կա։ Այն ուղղությունները, որտեղ իրենք նախատեսում են կապիտալ ծախսեր, դա թերակատարվում է, իսկ իրենք ասում են, որ ենթակառուցվածքներ են զարգացնում ապագային միտված, դա ըստ էության թերակատարվում է, բայց վերցված պետական պարտքը ծախսվում է։ Իրենք սկզբից դնում են երկարաժամկետ նպատակ, վերցնում են պարտք, պարտքը ծախսում են, նպատակը թերակատարվում է»,- ասաց Ավետիսյանը։ 

Աղբյուրը՝ Hraparak.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Միասնության» հավաք Լոս Անջելեսում՝ հաջակցություն Արցախի

Հաջորդ գրառումը

Այստեղ եմ, որ ձեզ հետ ամեն ինչ անենք, որ Արցախն ունենա հաղթանակներ. Ռուբեն Վարդանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին. Հրայր Կամենդատյան

27/05/2026
Նորություններ

Հայաստանում մեկ շնչին ընկնող պետական պարտքը հասել է 4700 ԱՄՆ դոլարի. Վահե Դավթյան

26/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակում ենք բանակցությունները ՌԴ-ի հետ՝ Հայաստանն Ադրբեջանին և Թուրքիային կապող երկաթուղիների վերականգնման շուրջ. Խուդաթյան

03/02/2026
Նորություններ

Ցածր աճ` առանց զարգացման. ՔՊ կառավարության կատարողականը միջազգային ինդեքսների պրիզմայով. Արմեն Մարտիրոսյան

17/01/2026
Հաջորդ գրառումը

Այստեղ եմ, որ ձեզ հետ ամեն ինչ անենք, որ Արցախն ունենա հաղթանակներ. Ռուբեն Վարդանյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական