Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կանայք «Մետաքսե գարուն» են բերել

08/04/2023
- Տեսադարան, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեք  կանայք մետաքսե գարուն են բերել։ Երեքն  էլ մետաքսանկարչության վարպետներ են.  յուրաքանչյուրը մետաքսի վրա վրձնել է իր հոգու գույները, աշխարհը գեղեցկացնելու, ավելի լուսավոր դարձնելու իր կերպը։

Գոհար Մաճկալյանը մետաքսին հոգևոր շունչ է հաղորդել. կտորի վրա շաղախված են  հայկական պատմամշակութային հուշարձաններից, եկեղեցիներից, խաչքարերից, գորգերից պատառիկներ։

Արմենուհի Սաղդասարյանը մետաքսին ստիպել է հեգել հայոց այբուբենը, երգել գունագեղ թռչունների հետ։

 Թանիա Մազեճյանի մատների տակ մետաքսը պերճախոս է՝ բնապատկերից մինչև աբստրակտ նկարչություն ու գույների ներդաշնակ խաղ։

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը կազմակերպել է Արմենուհի Սաղդասարյանի, Թանիա Մազեճյանի և Գոհար Մաճկալյանի բատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը. խորագիրը՝ «Մետաքսե գարուն»։

Թանիա Մազեճյանը Բեյրութից է, Հայաստան է եկել 2014 թվականին, տարվել բատիկ արվեստով ու սկսել ստեղծագործել։

Արմենուհի Սաղդասարյանը, ցավոք, երկրում չէր ու ներկա չէր իր ցուցահանդեսի բացմանը։ Մայրիկի ստեղծագործությունները ներկայացրեց որդին՝ Նարեկը։

Գոհար Մաճկալյանը մետաքսանկարչությամբ զբաղվում է 2000-ականներից։ Բատիկը նրա համար կենսակերպ ու էություն է դարձել։

 «Մետաքսե գարուն» ցուցահանդեսի մասնակիցներին իր հայրապետական օրհնությունն էր հղել Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը։

Արմենուհի Սաղդասարյանի, Թանիա Մազեճյանի և Գոհար Մաճկալյանի ստեղծագործությունները տեղադրված են Թեքեյան մշակութային  միության armtmm.com կայքում։

Բատիկան Հայաստանում համեմատաբար նոր մշակույթ է, ակունքներն Արևելքում են։ Մետաքսանկարչությունը գրանցված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում։ Մեր վարպետները, հիմնականում՝ կանայք, հայ իրականության համար համեմատաբար այս նոր արվեստ են բերել իրենց յուրօրինակ ձեռագիրն ու գունային աշխարհը, իհարկե, տեխնիկայի բազմազան արտահայտչամիջոցներով։

Նրանք նկարչուհիներ են, որոնց համար կտավը մետաքսն է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրկուտսկում երկնաքարի նմանությամբ անհայտ օբյեկտ է ընկել

Հաջորդ գրառումը

Ռադիոանոնս. «Ազգ» շաբաթաթերթ, 07.04.23

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Քրեական վարույթ, բացակայելու արգելք. եպիսկոպոսները չեն կարող երկրից դուրս գալ

01/02/2026
Տեսադարան

Հովնան սրբազանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

31/01/2026
Տեսադարան

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

31/01/2026
Տեսադարան

Հայաստանում Արարատ սար չկա. Նիկոլ Փաշինյան

29/01/2026
Հաջորդ գրառումը

Ռադիոանոնս. «Ազգ» շաբաթաթերթ, 07.04.23

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական