Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Թուրքիան ստացել է Վրաստանով ԵՄ ապրանքներ արտահանելու իրավունք

Թուրքիան իրավունք է ստացել ԵՄ արտահանել Վրաստանում թուրքական հումքից պատրաստված արտադրանք: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությանը:

«Դա զգալիորեն կբարձրացնի ազատ առևտրի ռեժիմով ԵՄ արտահանվող ապրանքների տեսականին: Մասնավորապես, դա կառնչվի տեքստիլի, կահույքի, շինարարական նյութերի, պլաստմասսայի, պողպատե, թղթե արտադրանքին և այլն: Բացի դրանից, նման համաձայնագիրը կխրախուսի ներդրումները Թուրքիայից, կնպաստի համատեղ ընկերությունների ձևավորմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը», – հայտարարել է Էկոնոմիկայի նախարարությունը:

Նոր պայմանագիրը չի առնչվի գյուղատնտեսական արտադրանքին: