Եվրոպայում գազի ստորգետնյա պահեստարաններում գազի ծավալները մարտի 1-ին փոքրացել են՝ հասնելով 36%-ի, պահեստարաններից գազի դուրսբերումը 41,5%-ով ավելին է, քան լցրել են ձմռանը: Այս մասին ասվում է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ:
Չնայած օրացուցային ձմռան ավարտին, պահեստարաններից գազի հանումը կշարունակվի ևս մեկ ամիս, ասել է «Գազպրոմը»: «Այս ամենը կանխորոշում է Եվրոպայում գազի լրացուցիչ պահանջարկ ամռանը լցնելու շրջանում», ասվում է հաղորդագրության մեջ:
«Գազպրոմը» նշել է, որ գազի պաշարների 30%-ն է մնացել Գերմանիայի և Նիդերլանդների պահեստարաններում, 23% ՝ Ֆրանսիայում: Այս երկրները Եվրոպայում պահեստային հզորությամբ լավագույն 5-յակում են: