Ռուսաստանը 2020թ․ արտերկիր սննդի մատակարարումների ռեկորդ է սահմանել: 30,7 միլիարդ դոլար արժողությամբ 79 միլիոն տոննա գյուղմթերք և սնունդ է ուղարկվել արտերկիր, ինչը և՛ գումարային, և՛ ծավալի առումով 20 տոկոսով ավելի է 2019-ի համեմատ:
Նորագույն պատմության մեջ առաջին անգամ գյուղմթերքների ռուսական արտահանումը գերազանցեց ներմուծումը: Ավելին, մատակարարումների մեկ երրորդը կազմել է հացահատիկը, հայտնում է РБК-ն:
Գործակալությունը նշում է, որ 150 երկրներ սնունդ են գնել Ռուսաստանից, առաջին հերթին՝ Չինաստանը (բոլոր մատակարարումների 13%-ը), Թուրքիան (10%) և Ղազախստանը (7%):
Փորձագետները նշում են, որ դժվար թե 2021 թվականին հնարավոր լինի կրկնել անցյալ տարվա ցուցանիշները, քանզի արտերկիր մատակարարումների աճը զսպված է Ռուսաստանում սննդամթերքի գները կայունացնելու համար ներդրված միջոցներով։