Շաբաթ, Հոկտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՂԻ ԱՐՅՈՒՆԸ․ ՎԵՐԱՑՈՂ ՍՈՐՏԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐՈՒՄԸ

18/08/2025
- Նորություններ, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը վերջին տարիների ասել-խոսելու թեման ոչ թե քաղաքականությունն է, այլ՝ գինեգործությունը։ Ազնվական խմիչքի ստեղծման մասին շատ բան գիտի մանկուց։ Աչքը բացել, տեսել է՝ ինչպես են պապը, հետո հայրը երկրորդ կյանք տալիս խաղողին։ Գինի պատրաստելու ընտանեկան ավանդույթը Պողոսյանը վերածել է «Մունք» (Moonq) գինիների արտադրության։

ԹԵԹԵՎԱՑՆԵԼՈՎ ԱՆԾԱՆՈԹ ՖԵՐՄԵՐԻ ՀՈԳՍԸ

«Մոտ 20 տարի առաջ Պտղունք գյուղում կնոջս ազգականներից մեկի տանը խնջույքի էինք։ Ուրախ ծափուծիծաղն ընդիմջեց գինարբուքի մեկ այլ մասնակից՝ սրտնեղելով․ «Վրացիներն ամբողջ խաղողը տարան, մնաց 180 կգ։ Գոնե դա էլ առնեն․․․»։
Գյուղացու մտահոգությունը վայրկենապես փարատեցի։ 180 կգ միրգը գնեցի՝ չիմանալով ի՞նչ սորտ է։ Խաղողի անունը, որ անհայտ էր նաեւ վաճառողին, իմացա մոտ 20 տարի հետո»։

ՆԱԽ՝ «ԱԴՐԻՆԵ», ՀԵՏՈ՝ «ՄՈւՆՔ»

Մուգ կարմիր երանգով խաղողից ստացված գինին շոյեց բոլորի քիմքը․անծանոթ, բայցեւ դուրալի համ-հոտ ուներ։ Վերհիշելով հորից ու պապից լսած-սովորածը՝ Թեւանն անցավ գործի, եւ ծնվեց «Մունք»-ի նախատիպը՝ «Ադրինե»-ն։ (Այդ տարի՝ 2004-ին, ծնվել էր ընտանիքի 4-րդ դուստրը՝ Ադրինեն)։
«Ադրինեն» սկզբից բաժին էր հասնում միայն ընտանիքի մտերիմներին, հարազատներին՝ որպես Ամանորի նվեր։ Բայց ամեն ինչ փոխվեց 44-օրյա պատերազմից հետո։

«Ինչ-որ բանով զբաղվելու եւ գոնե մի քիչ ցրվելու համար աղջիկներս առաջարկեցին գինեգործությունը հոբբից վերածել աշխատանքի։ Մտածեցի՝ վատ բան չեն ասում։ Երեւանամերձ ընտանեկան հողատարածքում արտադրամաս հիմնեցի, սարքավորումներ ձեռք բերեցի, լիցենզիա ստացա եւ այլն։ Հերթը հասավ անունը գրանցելուն, ու սկսվեց «կինոն»։ Պարզվեց՝ «Ադրինե»-ն արդեն զբաղված է։ Անվան այլ տարբերակներ էինք գտնում, բայց պարզվում էր՝ դրանք եւս զբաղված են, այդպես՝ շրջանցեցինք մոտ տասը անուն ու հասանք «Մունք»-ին, եւ, բարեբախտաբար, մեր ընկերությունը եւս անուն ունեցավ։
Շշի պիտակն էլ որոշեցինք պատկերել «ԴՆԹ» շղթաների տեսքով, որը խորհրդանշում է հողը, հայրենիքը, արժեքներն ու շարունակակությունը»։

ԱԼ ԹՇԵՐՈՎ ԽԱՂՈՂԸ «ՆՌՆԵՆԻ» ՍՈՐՏՆ ԷՐ

Բաց էր մնում հումքի հարցը՝ ի՞նչ սորտից է պատրաստված «Մունք»-ը։ «Ադրինե» գրել չէր լինի, այդպիսի սորտ գոյություն չունի։
«Խաղողի տերեւներն ուղարկեցինք Գերմանիա՝ էքսպերտիազայի։ Պարզվեց, որ սորտը ստացվել է վրացական «Սապերավիի» եւ «Սավինյոնի» խառնուրդից, անունն էլ՝ Նռնենի է։Այս տեսակը յուրահատուկ է նրանով, որ հատիկների թե՛ կեղեւը, թե՛ պտղամիսը կարմիր են։ Սուր հոտ ունի, կարմիր գույնն էլ աչք է ծակում»։


ՆՌՆԵՆԻՆ ԸՆԿԵՐԱՑԱՎ ԱՐԵՆԻԻ ՈՒ ԽՆԴՈՂՆԻ ՀԵՏ


Պողոսյանների ամառանոց-արտադրամասում 5 մեծ տակառ կար, հենց դրանցում պետք է արարվեր «Մունք»-ի «առաջին սերունդը»: Գինեգործի հաշվարկով՝ երկաթե տարաները լցնելու համար անհրաժեշտ էր 6-7 տոննա խաղող:
«Նռնենու» այգիներից հազիվ 2.5 տոննա բերք հավաքվեց, մնացածը լրացրեցինք «Արենի» եւ «Խնդողնի» սորտերով, ու ծնվեց «Մունք»-ի՝ մի քանի հազարանոց խմբաքանակը: Այսօր արդեն ունենք չորս տարվա արտադրանք, որն ընդգրկում է ընդհանուր առմամբ 15 տեսակի գինի՝ 4 անվանումներով ու տարբեր «վինտաժներով»։ 15-ից 13-ն մասնակցել միջազգային մրցույթների ու շահել 4 ոսկե, 5 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ»։

ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍՈՎ ԿԱ


Հայաստանում գինեգործությունը խթանող պետական եւ մասնավոր ծրագրերը կամ կազմակերպությունները շատ չեն: Հատկապես փոքր եւ միջին ձեռնարկատերերն աշխատում են բաց չթողնել այն փառատոները, որտեղ որեւէ ձեւաչափով կարող են ներկայացնել սեփական արատադրանքը:
«Հայաստանի գինիներ» ՀԿ-ն գինու արատադրության ոլորտի եզակի կառույցներից է։ Ընկերությանն անդամակցում է 20 արտադրող։
«Փոքր ու միջին ձեռնարկատերերով իրար գլուխ ենք հավաքվում պարբերաբար, քննարկում ենք ոլորտի հետ կապված տարբեր հարցեր, միմյանց խորհուրդներ ենք տալիս, փորձի փոխանակում անում: Ամեն տարի կազմակերպում ենք նաեւ գինիների փակ համտես, ինչին մասնակցում են նաեւ անկախ փորձագետներ: Դա եւս օգնում է հասկանալ, թե որ գինուց ինչ կարելի է վերցնել»,- «Ազգ»-ի հետ զրույցում ասում է «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի խորհրդի անդամ, «Alluria Wines»-ի հիմնադիր Սամվել Մաչանյանը:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆՈՒ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ


«Վերջին տարիներին հայկական գինիների ճանաչելիությունը մեծացել է». վստահեցնում են Էկոնոմիկայի նախարարության «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ»-ից: Գերատեսչության մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի փորձագետ Ալիսա Չիլինգարյանն ասում է, որ գինու արտադրություն ունեցող հայ ձեռնարկատերերը հաճախ են մեկնում արտերկիր (մի շարք դեպքերում՝ հիմնադրամի ջանքերով եւ աջակցությամբ) ու այնտեղ մասնակցում տարբեր ցուցահանդեսների կամ այլ միջոցառումների, ինչը հնարավորություն է տալիս ուղիղ հանդիպել, շփվել դրսի գնորդների հետ կամ կապեր հաստատել։


Արտահանում՝ 10-ը տարվա կտրվածքով.


Ստորեւ ներկայացվող գծապատկերներում երեւում է, թե վերջին 10-ը տարում Հայաստանում քանի՞ լիտր գինի է արտադրվել, գործարանները ավելացրե՞լ, թե նվազեցրե՞լ են արտադրության ծավալներն ու քանակը, քանի՞ լիտր է արտահանվել Հայաստանից եւ այլն: Բոլոր թվերը վերցված են ՀՀ Վիճակագրական կոմիտեից:

2025-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԸ՝ «ՄԻՆՈՒՍՈՎ»


Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է, որ 2025-ի առաջին կիսմայակում Հայաստանում կոնյակի եւ գինու արտադրության ոլորտը նահանջել է 1/3-րդով։ Անկումը, ըստ նրա, պայմանավորված է լոգիստիկ խնդիրներով։
«Հիշեցնեմ՝ ամիսներ առաջ Վրաստանի կառավարությունը հայ ձեռնարկատերերին պարտադրում էր անցնել լրացուցիչ փորձաքննություն՝ պարզելու խմիչքի որակը։ Դա, կարծում եմ, դեմարշ էր, որ, բնականաբար, բացասաբար ազդեց ոլորտի վրա, ընդհատվեց իրացման եւ մատակարարման շղթան։ Ոլորտի անկման հետեւանքներն ուղղակի կզգան խաղողագործները՝ սեպտեմբեր-հոկտեմբերին` մրգի մթերման ժամանակ։ Գինեգործների ու կոնյակագործների տակառներում նախորդ տարվանից մեծ քանակի սպիրտ է մնացել։ Պարզ է՝ այս տարի մեծ քանկությամբ միրգ չեն գնի՝ եղածի տակից դուրս գալու համար։ Իսկ դա չի կարող չազդել մթերման գործընթացի ու խաղողի գնի վրա»։


Սեւակ Վարդումյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս հոգեբանական հարվածները համակարգված իրականացնում են թե՛ Իլհամ Ալիևը, և թե՛ նրա հայաստանյան գործակիցը՝ Նիկոլ Փաշինյանը

Հաջորդ գրառումը

Ի՞նչ են առաջարկել Զելենսկուն եվրոպական երկրների առաջնորդները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հոգևոր առաջնորդի դեմ նման անարդար հաշվեհարդարը բարոյականության և արդարության ոտնահարման կոպտագույն օրինակ է․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

04/10/2025
Նորություններ

Ադրբեջանից «պարզաբանել» են, թե ինչ են հասկանում «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ ձևակերպման տակ․ Ոսկանյան

04/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցիները «Զանգեզուրի միջանցք» երգ են գրել ու You Tube-ում տարածել՝ «Զանգեզուրը» ներկայացնելով որպես «հաղթանակի ճանապարհի» վերջնակետ

04/10/2025
Միջազգային

ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Բաքվում հայերի դատերին, հնարավորության դեպքում մասնակցում

04/10/2025
Հաջորդ գրառումը

Ի՞նչ են առաջարկել Զելենսկուն եվրոպական երկրների առաջնորդները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հոգևոր առաջնորդի դեմ նման անարդար հաշվեհարդարը բարոյականության և արդարության ոտնահարման կոպտագույն օրինակ է․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

04/10/2025

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը գրում է․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է նախօրեին Երևանում Միքայել Սրբազանի դեմ...

ԿարդալDetails

Ադրբեջանից «պարզաբանել» են, թե ինչ են հասկանում «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ ձևակերպման տակ․ Ոսկանյան

04/10/2025

Ադրբեջանցիները «Զանգեզուրի միջանցք» երգ են գրել ու You Tube-ում տարածել՝ «Զանգեզուրը» ներկայացնելով որպես «հաղթանակի ճանապարհի» վերջնակետ

04/10/2025

ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Բաքվում հայերի դատերին, հնարավորության դեպքում մասնակցում

04/10/2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված գործը իրավական հիմք չունի և ունի բացահայտ քաղաքական բնույթ. «Դեմոկրատական այլընտրանք» կուսքաղ խորհուրդ

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական