Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից

05/03/2021
- Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարկային օրենսգրքի փոփոխություններով աշխատող ուսանողներին լավ հնարավորություն է տրվել։ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկով՝  առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։

Փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները։ Ընդ որում՝ վարձու աշխատող հանդիսացող ուսանողը կարող է օգտվել միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար:ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի «Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» N 1125-Ն որոշմամբ սահմանված կարգի  համաձայն՝ վճարված ուսման վարձավճարի չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով ուսանողը հարկային մարմին է ներկայացնում՝1) եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում,

2) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը,

3) ուսանողի անձը հաստատող փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը,

4) ուսանողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

5) ուսումնական հաստատության ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանք` համաձայն ձևի:

Եկամտային հարկը տրվում է աշխատող ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով: Միաժամանակ կարևոր է՝ գործատուն պետք է ներկայացրած և վճարած լինի եկամտային հարկը։

Փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման վարչություն, որտեղ ուսումնասիրվում է ուսանողի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքով սահմանված պայմաններին և ապահովվում դիմումի հետագա ընթացքը։Վճարված եկամտային հարկի գումարներից ուսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարվող ուսման վարձի գումարի վերադարձման կարգը կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից հետո սկսվող ուսումնական տարիների մասով:

2020-2021 ուսումնական տարում ուսանողները պետք է դիմումները ներկայացնեն ուսումնական տարվա ավարտից հետո՝ 3 ամսվա ընթացքում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանն ավելացրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Վրաստան

Հաջորդ գրառումը

Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով՝ վերաբացվել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղը. առողջապահության փոխնախարար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանում մեկ շնչին ընկնող պետական պարտքը հասել է 4700 ԱՄՆ դոլարի. Վահե Դավթյան

26/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակում ենք բանակցությունները ՌԴ-ի հետ՝ Հայաստանն Ադրբեջանին և Թուրքիային կապող երկաթուղիների վերականգնման շուրջ. Խուդաթյան

03/02/2026
Նորություններ

Ցածր աճ` առանց զարգացման. ՔՊ կառավարության կատարողականը միջազգային ինդեքսների պրիզմայով. Արմեն Մարտիրոսյան

17/01/2026
Նորություններ

Թափոնների նվազեցումից՝ վերականգնվող տնտեսություն․ ՀՀ-ում 3 տարի ուսումնասիրել եւ սովորել են՝ ինչպես զարգացնել «շրջանաձեւ տնտեսությունը»

08/12/2025
Հաջորդ գրառումը

Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով՝ վերաբացվել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղը. առողջապահության փոխնախարար

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական