Աշխարհում տնտեսական ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունենալու, բայց աղքատության վտանգի առաջ կանգնելու արվեստը.  Էկոնոմիկայի նախարարի հաշվարկն ու մտահոգությունը(տեսանյութ)

28

Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով Հայաստանում գնաճը երկնիշ թվի՝ 10.3 տոկոսի է հասել: Վերջին մեկ տարվա ընթացքում աննախադեպ բարձրացել են սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գները՝ 17.1 տոկոսով:  Պարզ է, որ այս թվերն ավելի շատ ազդում են սոցիալապես անապահով խավի վրա: Այդ ազդեցությունը չեզոքացնելո ւհամար, էկոնոմիկայի նախարարի խոսքով, կառավարությունը թոշակ ու աշխատավարձ է բարձրացնում, բայց մյուս տարվանից եւ նոր աշխատատեղեր ստեղծում: Ի դեպ, Վահան Քերոբյանը հավատացնում է՝ Հայաստանի տնտեսական աճն աշխարհում ամենաբարձրերից մեկն է: