Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջի 3-րդ դերասանական արվեստ և 3-րդ ռեժիսուրա բաժնի ուսանողները Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնում մասնակցել են «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնի կազմակերպած վարպետության դասին։
Վարպետաց դասի բանախոսը Walt Disney-ի ռեժիսոր և անիմատոր Քըրք Ուայզն էր, որը հանդիսանում է «Գեղեցկուհին և հրեշը» և «Փարիզի Աստվածամոր տաճարի կուզիկը» անիմացիոն ֆիլմերի համառեժիսորը։
Վարպետաց դասը բաղկացած էր երկու հատվածից։
Առաջին հատվածում Ուայզը կիսվեց իր փորձով, պատմեց, թե ինչպես է ստեղծել իր կարիերան, կիսվեց փոքրիկ գաղտնիքներով, որոնք կօգնեն սկսնակ ռեժիսորներին և անիմատորներին։
Օրինակ՝ ինչպես հետաքրքրացնել տեսարանը, եթե այն շատ միատոն է։ Երկրորդ հատվածն ավելի գործնական էր։
Մասնակիցները դիտել են «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմից հատվածներ և ռեժիսորն ավելի գործնական օրինակներով բացատրել է այն, ինչի մասին խոսել էր առաջին հատվածում։
Մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորին։


Իննա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջի ուսանողուհի
Լուսանկարները՝ Ռոբերտ Պողոսյանի