Շարունակելով «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի իրադարձային համերգների շարքը՝ նոյեմբերի 9-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում մենահամերգով հանդես կգա Դենիս Մացուևը՝ մեր ժամանակների տաղանդաշատ դաշնակահարներից մեկը։
Նա համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների հետ: Համերգի ծրագրում ընդգրկված են դասական երաժշտության գլուխգործոցնե՝․ Յոհան Սեբաստիան Բախ՝ «Չակոնա» թիվ 2 Պարտիտից, դաշնամուրի համար փոխադրումը՝ Ֆ. Բուզոնիի Լյուդվիգ Վան Բեթհովեն՝ Սոնատ թիվ 23, երկ 57, ֆա մինոր, «Ապասիոնատա» Էդվարդ Գրիգ՝ «Բանաստեղծական պատկերներ» Սերգեյ Պրոկոֆև՝ Սոնատ թիվ 8, երկ 84, սի բեմոլ մաժոր։





