Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ կարդալ- Սադեղ Հեդայաթ

16/07/2022
- Մշակութային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանական գրականությունը, անշուշտ, համաշխարհային գրական թնջուկի ամենակարմիրներից է, ամենադեղիններից ու ամենականաչներից։ Հայ ընթերցողին հայտնի է մասնավորապես իրանական պոեզիան՝ իր արևելյան չքնաղացող խորհրդապաշտությամբ և բանաստեղծական բացառիկ, նույնիսկ հիմնարար կառույցներով։ Սակայն Ֆիրդուսի, Խայամ, Հաֆեզ, Գյանջևի ունեցող ժողովուրդն ինչպե՞ս կարող է չունենալ հյութեղ արձակ։ Անհնար է։
Սադեղ Հեդայաթ։ Այս անունը Պարսկաստանում սարսափով են տալիս, մինչդեռ արգելանքը ծնում է հետաքրքրության քաղց։ Ի՞նչն է պատճառը։ Գուցե և՛ ստեղծագործության իսլամական քարկապից անդին լինելը, և՛ մոդեռնիստական պաճուճավորումը, և՛ անցանկալի հանճարեղությունը, և՛ Հեդայաթի կյանքն ու վախճանը, ու այսպես շարունակ։
Առանձնապես ուշագրավ է Սադեղ Հեդայաթի հայերեն թարգմանված և վերջերս էլ վերահրատարակված «Քոռ բու» վիպակը։ Այստեղ բախվում են մոդեռնիզմը, ռեալիզմը, մոգական ռեալիզմը, սիմվոլիզմը և էլի ուրիշ «իզմեր», որոնք դեռ անուն չունեն։ Ամբողջ պատումը շաղախված է միֆական ստվերներով, լապտերի թեթեւ անդրադարձումով, գայթակղությամբ, հիասթափությամբ, ափիոնային շորշոփով, սթափության ու թրթռացող թմբիրի մշուշով։
Հեդայաթի պատումային ոճը կլանող է։ Ինչպես թափանցիկ, այնպես էլ թանձր տեսարանները մի պահ թվում են պարզ և հեշտ կռահելի, բայց հենց հաջորդ պարբերությունը խճճում է ընթերցողի մտապատկերը՝ ստեղծելով գունագեղ «խառնաշփոթ»։
«Մահը կակազողի նման է, որը յուրաքանչյուր բառը կրկնում է մի քանի անգամ, իսկ երբ ինչ-որ մեկը ավարտում է խոսքը, մահը կրկին սկսում է սկզբից…»(Սադեղ Հեդայաթ «Քոռ բու»)։

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլը չներեց նրանց. քաղաքական հալածյալից՝ բանտարկյալ, հետո նաև անշունչ մարմին, փաստորեն, մեկ քայլ է

Հաջորդ գրառումը

Պատրաստում ենք հռչակագիր, որ հաջորդ իշխանությունը պետք է առոչինչ ճանաչի Նիկոլի բոլոր պայմանավորվածությունները․Սաղաթելյան. News.am

Համանման Հոդվածներ

Մշակութային

Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է Արցախի մասին պատմող «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը

02/12/2025
Մշակութային

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային խաչմերուկ» միջազգային համաժողովը կանցկացվի Երևանում

24/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պերճ Պռոշյանի լուսանկարչական խորամանկությունը

24/11/2025
Մշակութային

Ստեփանակերտի պատանի արտիստները՝ «Մանկության տոն» միջազգային մրցույթի «տրիումֆում»

21/11/2025
Հաջորդ գրառումը

Պատրաստում ենք հռչակագիր, որ հաջորդ իշխանությունը պետք է առոչինչ ճանաչի Նիկոլի բոլոր պայմանավորվածությունները․Սաղաթելյան. News.am

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական