Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Եթե երկար ապրեմ, անպայման կգամ Հայաստան». Բրայան Մեյը՝ իր երազանքի, Ֆրեդի Մերկուրիի, Ջիվան Գասպարյանի մասին

06/09/2022
- Մշակութային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

News.am-ը գրում է.

Լեգենդար Queen խմբի կիթառահար, STARMUS-ի համահիմնադիր Բրայան Մեյը, որը Երևանում է STARMUS VI փառատոնի շրջանակում, ասուլիսի սկզբում նախ շնորհակալություն հայտնեց երաժշտության ու արվեստի բնագավառում Սթիվեն Հոքինգի շքանշանի համար՝ հավելելով, որ դա իր համար շատ հուզիչ է:

«Վերջապես Հայաստանում եմ, սա իմ երազանքի իրականացումն է»

Բրայան Մեյը նշեց, որ նախկինում երբևէ չի եղել Հայաստանում. «Ինձ համար շատ հուզիչ է: Շատ կուզեի ավելի երկար լինել այստեղ, որ ավելի շատ բան տեսնեի: Երկրաշարժից ի վեր շատ մտահոգ եմ եղել Հայաստանի հարցերով: Եղել են շատ պահեր, որ այլ երաժիշտների հետ համագործակցությամբ ուզել եմ գալ Հայաստան: Այս անգամ ես վերջապես Հայաստանում եմ, և կարելի է ասել, որ այն իմ երազանքի իրականացումն է»,-ասաց նա:

«Փորձել եմ Ջիվան Գասպարյանից ստանալ հայերի երաժշտական ոգին»

«Ինձ համար մեծ պատիվ ու շատ զգացմունքային է եղել Ջիվան Գասպարյանի հետ որպես երաժիշտ աշխատելը։ Այդ հաղորդակցումը եղել է Գարիկ Իսրայելյանի միջոցով և շնորհիվ: Իհարկե, շատ կարճ էր համագործակցությունը, բայց փորձել եմ նրանից ստանալ հայերի երաժշտական ոգին։ Այս անգամ արդեն հաճույքով կաշխատեմ նրա թոռան հետ»,-ընդգծեց Բրայան Մեյը:

Սեպտեմբերի 7-ին ելույթ՝  Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի հետ

«Հասկանում եմ, որ նրանք երեխաներ և դրա համար էլ հարկ չեմ համարել անել շատ փոփոխություններ կատարել այդ ելույթի մեջ: Այդ ելույթը կատարողական բարձր արվեստի մասին չէ, այլ զգացմունքների, զգայական դաշտի մասին է։ Համերգի այդ հատվածն ավելի շատ փորձառության նման կլինի, ինչը նույնպես լավ է, որովհետեւ մենք կփորձենք տալ այդ զգայականությունը»,-ասաց Մեյը:

«Եթե ինչ որ կետից սկսենք, փոխել ինքներս մեզ՝ կունենանք ավելի լավ աշխարհ»

«Մենք չունենք այդ հրաշալի աշխարհը: Մենք պետք է ամեն ինչ անենք մի փոքր մեղմելու այս իրավիճակը։  Կարող եմ նշել, որ ինձ համար աշխարհը գնում է սխալ ուղղությամբ։  Իհարկե,  իմ տեսակետը  կարող է տարբերվել, բայց պետք է ուշադրություն սեւեռենք ոչ միայն մարդկությանը, այլ մեր երկրի մոլորակին։ Այն ամենը, ինչ մարդկությունն անում է  երկրի մոլորակի հետ, այն բացառիկ վատ ազդեցություն է թողնում հենց մարդկության վրա։ Եթե ինչ որ կետից սկսենք, փոխել ինքներս մեզ՝ կունենանք ավելի լավ աշխարհ ոչ միայն մեզ, այլեւ ողջ մարդկության համար»,-ասաց Queen-ի կիթառահարը:

Ֆրեդի Մերկուրիի մասին

«Ֆրեդին հետաքրքրված էր ամեն ինչով, նաեւ գիտությամբ եւ ինձ անընդհատ ասում էր՝ դու չես կարող զբաղվել երաժշտությամբ եւ միաժամանակ հասնել պրոֆեսորի աստիճանի գիտության ոլորտում, սակայն ես իմ թեկնածուականը պաշտպանելուց հետո, նորից համատեղեցի երաժշտության հետ: Ինձ համար մեծ պատիվ է այս երկու ճյուղերը համատեղելը:

Ֆրեդին իր տեսակով կենտրոնացող էր: Երբ նա կենտրոնանում էր երաժշտության կամ որեւէ բանի վրա, ասում էր՝ մյուսները կարող են անել ամեն ինչ, բայց եթե ես անում եմ մի բան, ես կկենտրոնանամ հենց դրա վրա: Եթե ու մի բան շատ ես ուզում, ապա դու անպայման կգնաս ու կանես այն»,-ընդգծեց Մեյը:

«Բիթլզի» մասին

«Ես շատ սիրում եմ «Բիթլզ»: Երբեմն որոշ երաժիշտների ստեղծագործություններում դու առանց շատ փոփոխությունների դու կարող ես ինքդ քեզ զգալ քո հարմարավետությամբ գոտում եւ կատարել այն: Դա ես կարող եմ նշել «Բիթլզի դեպքում»:

«Բարդ է հասկանալ այսօրվա երաժշտությունը». Հին ու նոր երաժշտության մասին

«Իմ սերնդի համար նույնիսկ մի փոքր բարդ է հասկանալ այսօրվա երաժշտությունը: Գուցե հենց տեխնոլոգիական միտումներն են տանում նրան, որ չկա նման երաժշտություն: Մեր բախտը բերել է, որ այն ժամանակ լինելով Queen-ի անդամ՝ միմյանց քննադատաբար էինք մոտենում: Եվ ստեղծագործ ոգին գալիս էր ներդաշնակության բալանսի: Հենց դա էր պահում «Queen»-ը»:

Կրկին վերադարձ Հայաստան

«Եթե երկար ապրեմ, անպայման կրկին կգամ Հայաստան»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարող է ցանկացած պահի հարված լինել. Էրդողան

Հաջորդ գրառումը

Բեկոր Աշոտի հայացքը սևեռված է դեպի Շուշին

Համանման Հոդվածներ

Մշակութային

Գեղեցիկ ավանդույթներով մեծարվեց Սայաթ-Նովայի անմահ երգն ու երաժշտությունը. Վիրահայոց թեմ

31/05/2026
Ազգային

Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետ Կը Ներառուի Կաթողիկէ Եկեղեցւոյ Սուրբերու Շարքին

26/05/2026
Ազգային

«Փոքր Մհեր»՝ առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը տարածաշրջանում. Փոքր Մհերը՝ մեծ էկրանին

25/05/2026
Մշակութային

Աշխարհը՝ պատկերված կենսաբանի ինքնատիպ ձեռագրով

20/05/2026
Հաջորդ գրառումը

Բեկոր Աշոտի հայացքը սևեռված է դեպի Շուշին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական