Գիտնականների միջազգային խումբն ԱՄՆ–ում հայտնաբերել է սողունների՝ մոտ 286 մլն տարի առաջվա քարացած կաշի։ «Current Biology» ամսագրում տպագրված գիտական հոդվածից տեղեկանում ենք, որ բրածոները հայտնաբերել են սիրողական հնէաբանները՝ ԱՄՆ Օկլահոմա նահանգի Ռիչարդս Սփուր քարանձավում:
«Նմուշները ցամաքային սողունի վերնամաշկի են նման։ Առաջին հայացքից՝ կոկորդիլոսի կաշի են հիշեցնում»,- գրել է ամսագիրը։
Ըստ գիտնականների՝ մոտ 286-289 մլն տարեկան սողունը պատկանում է պալեոզոյան դարաշրջանին։
Գտածոն առնվազն 18 միլիոն տարով ավելի հին է, քան նախկինում ուսումնասիրված մյուս բոլոր նմուշները:
Ս․Վ․