Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ֆոտոշարք. «Մոսկվա» կինոթատրոնը ՝ «Կինոմոսկվա». «Ջոկեր»-ի փակ նախադիտումն ու հայտնի հյուրերը

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնի վերաբացումը որպես «ԿինոՄոսկվա», ինչպես տարիներ շարունակ ժողովուրդն անվանել է այն։ 1936 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր «ԿինոՄոսկվան» իր դռներն է բացում կինոյի սիրահարների առջև։

          Աշխատանքները սկսվել են մայիս ամսից։ Փոխվել են կինոթատրոնի սրահները, ամբողջությամբ նորացվել են նստատեղերը, փոխվել են նաև պրոյեկտորները և էկրանները։ Դահլիճներն այժմ 2-ի փոխարեն 4-ն են, որոնք հնարավություն կտան ավելի մեծ ֆիլմացանկ ունենալ։

Այսօր արդեն այն ներկայանում է բոլորովին նոր և ժամանակակից ձևով։

«ԿինոՄոսկվա»-ն ունի նոր կարգախոս՝ «Արի՛ կինոյի աշխարհ»։ Կինոթատրոնն ամբողջությամբ վերազինվել է նոր սարքավորումներով։

          Խոսելով անվան փոփոխության մասին մարկետինգի գծով փոխտնօրեն Աննա Խաչատրյանը նշեց, որ կարևորությունը տալիս են հենց կինոյին, այդ պատճառով է կինոթատրոնը վերանվանվել «ԿինոՄոսկվա»։

          Երեկոն լրացրեց բացման շքեղ շոուն, պարային համարները և  «Ջոկեր»-ի փակ նախադիտումը, որին  ներկա էին մի շարք հյուրեր, ովքեր եկել էին գնահատելու կինոաշխարհի գլուխգործոցներից մեկը։

Գոհար Ղազարյան

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողուհի