Ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփը Կաննի 77-րդ կինոփառատոնում արժանացավ «Պատվավոր Ոսկե արմավենու ճյուղի»։
«Կաննի կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «A Cry in the Dark» ֆիլմի համար պատվավոր մրցանակը ստանալուց 35 տարի անց Մերիլ Սթրիփն արժանացավ «Պատվավոր Ոսկե արմավենու ճյուղի» համաշխարհային կինոյի զարգացման գործում ներդրում ունենալու համար»,- նշված է հայտարարության մեջ։
«Մերիլ Սթրիփը մարմնավորում է մեր հավաքական երազանքը, կինոյի հանդեպ մեր ընդհանուր սերը», – ասել է Կաննի կինոփառատոնի գլխավոր տնօրեն Թիերի Ֆրեմոն: