Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆոտոշարք. Ամփոփվեց երկլեզու դրամատիկական արվեստանոցի երրորդ թողարկումը

13/04/2024
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղակայված Երկլեզու Դրամատիկական արվեստանոցի երրորդ թողարկման կապակցությամբ հրավիրվել էր մամուլի ասուլիս:

 Ասուլիսի բանախոսներն էին նախագծի ղեկավար, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի պատասխանատուի տեղակալ Դավիթ Բոնգարը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն։

 2023 թվականի հոկտեմբերից մինչև սույն թվականի ապրիլ ամիսը հայ երիտասարդների հետ աշխատելու համար Հայաստան էին ժամանել հինգ կին դերասաններ՝ Իզաբել Գիյարը, Կորին Ժաբերը, Նորա Արմանին, Լենա Պոգամը՝ Ֆրանսիայից, Ստեֆանա Սամֆիրան՝ Ռումինիայից։

Նախագծի ղեկավար Սերժ Ավետիքյանի խոսքով՝ արվեստանոցի ուսանողները նախորդ ամիսների ընթացքում ծանոթացան ֆրանսիացի արվեստի գործիչների աշխատանքային մեթոդաբանությանը և թատրոնի ու կինոյի ավանդույթներին, ժամանակակից մարտահրավերներին, իրենց համար մշակեցին բեմում ստեղծագործելու նոր մշակույթ: Նախագծի ղեկավարը նաև նշեց՝ մասնագիտական առանձնակի հաջողություններ գրանցած երիտասարդները մայիս ամսին երկշաբաթյա պրակտիկա են անցնելու Փարիզում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ թատրոնի ճանապարհն ընտրած երիտասարդները պետք է հաղթահարեն լեզվական խոչընդոտներն ու նոր հորիզոններ բացահայտեն, քանի որ արվեստը սահմաններ չի ճանաչում, և փոփոխություններն ամեն պահին են լինում:

Դեռ ամիսներ առաջ Երկլեզու դրամատիկական արվեստանոցի հետ ԵԹԿՊԻ-ն հուշագիր ստորագրեց:

Արդյունքն արդեն ակնհայտ է, փաստարկված:

 «Այն պլանները, որ կազմել էինք ամիսներ առաջ, իրականություն են դարձել: Իրականում այս նախագիծը մեծ աշխատանք է կատարում, քանի որ արվեստանոցի ուսանողներն այդ ամիսների ընթացքում փոխում, միաժամանակ նաև զարգացնում են իրենց հոգեբանությունը, մոտեցումները, բեմում դրսևորվելու նոր միջոցների ու հմտությունների են տիրապետում»,-նշել է ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին:

Արվեստանոցի երրորդ թողարկման ավարտական ներկայացումը բեմադրել է Ռումինիայից հրավիրյալ դերասան Ստեֆանա Սամֆիրան՝ ըստ Ռայմոն Քընոյի «Ոճական վարժություններ» ստեղծագործության։ Ներկայացման լեզուն ֆրանսերենն է։ Նշենք, որ նախագծի այս թողարկումն իրականացվում էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանսիական ինստիտուտի, Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության (OIF), Իլ դը Ֆրանս շրջանի, Փարիզի քաղաքապետարանի, «Ազնավուր» հիմնադրամի, ՀԲԸՄ Ֆրանսիայի, «SPFA» ընկերության, «Miassine» հիմնադրամի, ԵԹԿՊԻ-ի աջակցությամբ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քերոբյանը ևս 2 ամիս կմնա տանը կալանված

Հաջորդ գրառումը

Իրանը հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ օգտագործելով տասնյակ անօդաչու սարքեր

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Իրանը հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ օգտագործելով տասնյակ անօդաչու սարքեր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական