Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Վլադիմիր Գլազունով և Սերգեյ Սիրոտին . «Նվեր՝ սիրելի կնոջը»

Ժամանակակից պոեզիայի լավագույն ասմունքողներից մեկը՝ «Ծնված ԽՍՀՄ-ում» հաղորդաշարի հանրահայտ հեռուստահաղորդավար, ռեժիսոր Վլադիմիր Գլազունովը  մարտի 9-ին ելույթ կունենա Երևանում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում։

 Golden Light Orchestra նախագծի հեղինակ, կոմպոզիտոր Սերգեյ Սիրոտինի հետ (Կիպրոս) նա  կներկայացնի  անակնկալներով լի գարնանային  բանաստեղծական  շոու՝ մեկ անձի ներկայացում։

Նա որոշել է մարտի 8-ի առիթով հայ կանանց հույզեր ու ջերմ զգացողություններ նվիրել։

«Նվիրեք ձեր մայրիկին, կնոջը, աղջկան, ընկերուհուն և, իհարկե, ինքներդ ձեզ երկու ժամ պոեզիայի և կախարդական երաժշտության ներդաշնակություն՝ «Նվեր՝ սիրելի կնոջը» մեկ դերասանի  շոուում:

 Այս ներկայացման մեջ մենք խոսում ենք բարության և սիրո  մասին, հոգևորի և կենսական արժեքների մասին, վերադառնում ենք ակունքներին, որտեղ դահլիճում նստած յուրաքանչյուր ոք հաճախ  մտածում է ամենանվիրական զգացումների, նրբորեն թաքցրած գաղտնիքների ու հույզերի մասին, որոնք  մենք  երբեմն մոռանում ենք առօրյա եռուզեռի ու կյանքի հորձանուտի մեջ»,- դիմելով հայ կանանց՝ ասել է Վլադիմիր Գլազունովը։