Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերանորոգվում եմ թատրոններ ու մշակութային այլ օջախներ

06/09/2022
- Մշակութային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարեկան շուրջ 19000 հանդիսատես հյուրընկալող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում այս պահին շինարարություն է: Երկու տասնամյակ առաջ հիմնանորոգված մշակութային օջախում տարիների ընթացքում բազում խնդիրն էին կուտակվել: Այս մասին Azg.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից:

«Մեր տեխնիկական հագեցվածությունը բավականին հին էր, շարքից դուրս էին եկել լուսային և ձայնային սարքավորումները: Իսկ թատրոնն առանց լույսի ու ձայնի դժվար է պատկերացնել: Հիմնանորոգումից հետո մենք կունենանք մեծ հնարավորություններ»,- նկատում է Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրեն Էդգար Բադալյանը:

Թե ի՞նչ աշխատանքներ են նախատեսված հիմնանորոգման ծրագրով՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ծանոթանում է տեղում: Օդափոխության ու ջեռուցման նոր համակարգ, թարմացված գույք և որ ամենակարևորն է՝ սպասված ու սիրված ներկայացումները կլինեն լուսային ու ձայնային նոր հնարավորություններով: Ծրագրի շրջանակում կցուցաբերվի համալիր մոտեցում:

«Մշակութային միջոցառումները մեզ համար շատ կարևոր են, և մենք ցանկանում ենք, որպեսզի Երևանը մշակութային քաղաք լինի, բայց դրա համար բավականին երկար աշխատանք է պետք իրականացնել: Այդ աշխատանքների մի մասն են կազմում նաև մեր ենթակայության մշակութային կենտրոնները՝ թատրոններ, արվեստի դպրոցներ, որոնք մենք պետք է կարողանանք վերանորոգել, համապատասխան պայմաններ ստեղծել»,- ընդգծում է քաղաքապետը:

Կինոյի ու թատրոնի մեծ կատակերգուի անունը կրող մշակութային օջախում առանձնակի մոտեցում կցուցաբերվի նաև շենքի ճակատային հատվածի վերականգնմանը: 1911թ. կառուցված այս շենքն ընդգրկված է տեղական նշանակության հուշարձանների ցանկում:

***

20-ամյա դադարից հետո վերանորոգման ու վերազինման աշխատանքներ կտարվեն նաև Պատանի հանդիսատեսի թատրոնում: Հանրապետության առաջին մանկական թատրոնի վարագույրը բացվել է դեռևս 1929թ: Լավագույն ավանդույթները պահպանելով ու շարունակելով՝ մշակութային օջախն այսօր տարեկան շուրջ 40000 հանդիսատես է ունենում:

«Թատրոնն այս պահին 20-րդ դարում է, վերանորոգվելուց հետո տեխնիկական այն միջոցները, որոնք տրամադրվելու են, հնարավորություն կտան փոխել նաև թատրոնի այլ ծառայությունների մատուցումը, այսինքն, թատրոնը մշակութային այլընտրանքային ծրագրերի հնարավորություն կունենա»,- նշում է Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը:

«Ոչ միայն շինարարական աշխատանքներ են լինելու, այլև լուսավորություն, ձայնային տարբեր սարքավորումների համալրում, նոր նստարանների տեղադրում: Ամբողջությամբ կունենանք լավ միջավայր, որը ոչ միայն հնարավորություն կտա մեր արվեստագետներին աշխատել, այլև առավել ճանաչելի դարձնել մեր մշակույթը, մասնավորապես՝ թատերարվեստը»,- նշում է քաղաքապետը:

***

Մոսկովյան 3 հասցեում է գործում նաև «Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» ՀՈԱԿ-ը:

Դեռևս 1922թ. հիմնադրված Պիոներ պալատն առ այսօր արտադպրոցական կրթության ու գեղագիտական դաստիարակության հնարավորություն է տալիս հազարավոր երեխաների: Այստեղ ևս պատասխանատուները քաղաքապետ Սարգսյանին են ներկայացնում խնդիրներն ու շենքային պայմանները:

«Անհամբերությամբ սպասում ենք նորոգմանը, որովհետև այս տարի մեր կազմակերպությունը տոնում է հիմնադրման 100-ամյակը: Ծրագիրը մեծ նվեր կլինի մեր կրթօջախի համար, շուրջ 1500 պատանիների ու երիտասարդների համար: Լինելու են էական փոփոխություններ՝ տարածքի ավելի արդյունավետ օգտագործման համար՝ հարմարեցվելով այսօրվա կրթական կարիքներին: Այն ծառայությունները, որոնք մատուցելու է մեր կազմակերպությունը, կլինեն ավելի ժամանակակից»,- նշում է «Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Անուշ Սարգսյանը:

***

Վերանորոգման հարցում մոտցեումը յուրովի է նաև Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ուր սովորում է շուրջ 450 սան: Ճարտարապետական ինքնատիպ լուծումներով կառույցը նորոգման անհատական մոտեցում է պահանջում:

Նախագծի իրականացման համար համայնքային բյուջեից մոտ 25 մլն դրամ է հատկացվել: Ծրագրով հիմնանորոգվում են դպրոցի սանհանգույցները, խմբակային պարապմունքների դասասենյակները: Փոխվում են շենքի բոլոր հնամաշ պատուհանները: Նորոգվում ու հարդարվում են պատերը: Տաղանդաշատ երեխաներին ու հանդիսատեսին ամբողջությամբ նորոգված կդիմավորի դպրոցի օվալաձև դահլիճը:

«Ծրագիրը լինելու է շարունակական, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մշակութային մեր բոլոր կենտրոններին, քանի որ այս օջախներում են կրթվում մեր ապագա երևանցիները, ՀՀ քաղաքացիները: Մեր բոլոր քայլերը պետք է միտված լինեն կրթության որակի բարձրացմանը. ոչ միայն պետք է շենքային պայմանները բարելավենք, այլև բովանդակությունը կարողանանք փոխել»,- ընդգծում է Հրաչյա Սարգսյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Համապարփակ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները շարունակվում են. Չավուշօղլու

Հաջորդ գրառումը

Հայկական ԶՈՒ-ը կրակ չի բացել

Համանման Հոդվածներ

Մշակութային

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025
միջազգային

Հնագետները Թուրքիայում հայտնաբերել են վրաց թագավոր Աշոտ I-ի կորած դամբարանը. Georgia Today

09/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025
Հաջորդ գրառումը

Հայկական ԶՈՒ-ը կրակ չի բացել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական