Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցը կնշվի Հունաստանում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կազմակերպում է գիտական-մշակութային միջոցառում՝ նվիրված Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին։

Դեսպանության հատուկ հրավերով Սուրբ Ներսես Շնորհալու արդիականության մասին դասախոսությամբ հանդես կգա Օքսֆորդի համալսարանի (Միացյալ Թագավորություն) հայագիտական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Թեո Մարթեն վան Լինտը։ 

Դասախոսությունը կանցկացվի անգլերեն, հուլիսի 7-ին՝ ժամը 19։00-ին, դեսպանության շենքում։

Դասախոսությանը կհաջորդեն հունահայ ականավոր երաժիշտներ Յակովոս Քոլանյանի (կիթառ) և Քրիստին Թոքաթլյանի (դաշնամուր) հունական և հայկական երաժշտական կատարումները. հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։