Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մահացել է Տոտո Կուտունյոն

Մահացել է իտալացի հայտնի կոմպոզիտոր և երգիչ Տոտո Կուտունյոն։

ANSA իտալական գործակալությանը երգչի մենեջեր Դանիլո Մանկուսոն է հայտնել։

Կուտունյոյի մոտ 10 տարի առաջ քաղցկեղ է հայտնաբերվել։ Նա երկարատև բուժում է անցել, բայց վերջին օրերին ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։

Տոտո Կուտունյոն 80 տարեկան էր։

Երգիչ-երգահանը մահացել է այսօր ժամը 16:00-ի սահմաններում Միլանի Սան Ռաֆֆայել հիվանդանոցում, ուր և տեղափոխվել էր օրեր առաջ։