Կանանց Միջազգային օրը՝ մարտի 8-9-ը Դիանա Աբգարի այգում տեղի կունենա «Ծաղիկների և բույսերի փառատոն» միջոցառումը։
Գարնանամուտով սկիզբ է դրվում եզակի փառատոններից մեկը, որն այս տարի կնվիրվի Կանանց միջազգային օրվան․
Ամբողջ աշխարհում տարածված ծաղիկների փառատոնը այժմ արդեն տեղի է ունենում Հայաստանում։
Այգում այդ օրերին կգործի ծաղիկների, բույսերի, և հայ հեղինակների կողմից պատրաստված մարտի 8-յան նվերների յուրօրինակ տեսականու ցուցահանդես վաճառք։
Ծաղիկների շատ գեղեցիկ ֆոտոզոնա, որտեղ միջոցառման այցելուները կարող են անվճար լուսանկարվել։ Ազգային մեծ շուրջ պար, վարպետաց դասեր, բույսերի խնամք, կավագործություն, բույսերի վերատնկում, անակնկալ ֆլեշմոբ։
Տարեց կանայք կստանան նվեր ծաղիկներ։ Այցելուները մատնահետքերով կստեղծեն ծաղկային նկար։
Նախատեսված է համերգային ծրագիր՝ DJ-ներ, Lara Atoyan + DJ Roma, Armi + DJ Special –ի մասնակցությամբ։
Փառատոնի շնորհիվ մեկ հարթակում հավաքվում են ծաղիկների և բույսերի ոլորտի բոլոր ներկայացուցիչները, ինչը թույլ է տալիս ստեղծել նոր գործարար կապեր, Հայաստանում զարգացնել ծաղիկների և բույսերի ոլորտը, ինչպես նաև մարդկանց հնարավորություն տալ՝ ծանոթանալու բույսերի և ծաղիկների խնամքի, աճի հետ կապված բոլոր նրբություններին։
Ծաղկաբույր և ծաղկառատ փառատոնը երկու օր կնվիրվի Կանանց միջազգային օրվան։