Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան՝ Հայաստանում

 2023 թվականի ապրիլի 6-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլի ՝ «Սանսեթ Բուլվար» – ի պրեմիերան՝ Անտոն Մուզիկանտսկու բեմադրությամբ։

 Երևանյան «Սանսեթ բուլվարը» բեմադրում է  է միջազգային դերասանական թիմը հատուկ Հայաստանի համար. այս նվերը մայրաքաղաքին պատրաստում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը ՝ Պողոս Հարությունյանի ղեկավարությամբ:

Չնայած միջազգային հանրաճանաչությանը՝ «Սանսեթ Բուլվար» մյուզիքլը մինչ օրս չի ներկայացվել ԱՊՀ ոչ մի երկրում։ Երևանի հանդիսատեսն ու հյուրերը կդառնան Ուեբերի ռուսերեն մյուզիքլի առաջին ունկնդիրը՝ Հայաստանի և ԱՊՀ երկրների տարածքում։ Նախագիծն իրականացնում է Էնդրյու Լլոյդ Ուեբերի թատերական ընկերության՝ The Really Useful Group Ltd-ի հետ հատուկ համաձայնությամբ և հավակնում է ԱՊՀ տարածքում տարվա ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը դառնալ։

  «Սանսեթ Բուլվար»-ը Բրոդվեյի առաջին մյուզիքլն է, որը պաշտոնապես և օրինական կերպով բեմադրվել է Հայաստանում․ նախագիծն անցել է նույն փաստագրական ընթացակարգը, ինչ ցանկացած հայտնի մյուզիքլ, որը «տեղափոխվում է» նոր երկիր և թարգմանվում նոր լեզվով։

Հայկական «Սանսեթ բուլվար»-ի պատրաստման յուրաքանչյուր փուլ ստուգվում և հավանության է արժանանում Էնդրյու Լլոյդ Ուեբերի ընկերության լոնդոնյան գրասենյակի կողմից։

 Բեմադրությունն իրականացվում է իրավատերերի թույլտվությամբ, բայց այն արևմտյան տարբերակի «փոխադրում» չէ։ Սա բոլորովին նոր ներկայացում է, մյուզիքլի հեղինակային ընթերցում. դա վերաբերում է և՛ պատկերների մեկնաբանմանը, և՛ ռեժիսորական որոշմանը, և՛ տեսողական բաղադրիչին։

 «Սանսեթ Բուլվարի»-ի այս տարբերակը կներկայացվի միայն Հայաստանում. ներկայացման նման տարբերակ թատերական աշխարհում գոյություն չունի։

Մյուզիքլի գլխավոր դերը կատրում է ականավոր դերասանուհի և երգչուհի Թամարա Գվերդցիտելին (Նորմա Դեզմոնդ), մյուս մասնակիցներ  են՝ Եվգենի Ելպաշև (Ջո Գիլիս), Ալիա Ագադիլովա (Բեթի Շեյֆեր), Արթուր Մանուկյան (Մաքս ֆոն Մայերլինգ), Արամ Կարախանյան (Շելդրեյք/Մանֆրեդ), Սերգեյ Դանիելյան (Սեսիլ Դեմիլ), ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի առաջատար արտիստներ:

 Անտոն Մուզիկանտսկի (բեմադրող ռեժիսոր), Մարիամ Բարսկայա (երաժշտական ղեկավար և դիրիժոր-բեմադրիչ), Անաստասիա Պուգաշկինա (բեմադրություն և կոստյումներ), Եկատերինա Գուտկովսկայա (կոստյումներ), Վասիլի Չերնենկով (խորեոգրաֆիա), Իվան Վինոգրադով (լույս), Միխայիլ Սոկոլիկ (ձայն): Այսօր ներկայացումը վստահորեն շարժվում է դեպի պրեմիերա, փորձերն ընթանում են ամենօրյա ռեժիմով։ Լիցենզիայի համաձայն՝ ներկայացումը կցուցադրվի  6 անգամ։