Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ես, օրինակ, համերգ տվեցի և  20 ռուբլի ստացա. ուրախություն չէ՞

«Իմ սիրելի մայրիկ, ես հիմա շատ հուզվածեմ…

Երեկ համերգս էր։ Մեծ հաջողություն։  Քեզ մոտ գալուց հետո   շատ բաների մասին պետք է խոսեմ՝ մանրամասն և հանգիստ, գործնական ձևով։

Մայրիկ ջան, որքան հնարավոր է շատ համարձակություն հավաքիր ու ամեն ինչին վճռական նայիր վարդագույն ակնոցներով։

Մեր ժամանակը դեռ չի եկել։ Կյանքում  գլխավորը եռանդն է, ուրախությունը, էներգիան, ստեղծագործությունը, արվեստն ու ոգին: Մենք հոգով հարուստ ենք։ Մենք հոգևոր կյանք ունենք, ինչպես ոչ ոք…

Կառչիր այն ամենից, ինչ ուրախություն է բերում, մայրիկ: Այնքան ուրախություն կա մեր շուրջը,  որ երբեմն չենք նկատում։  Ես, օրինակ, համերգ տվեցի և  20 ռուբլի ստացա. Ուրախություն չէ՞։ Նապաստակի պես նստեցի տրամվայ.  ուրախություն, ամեն տեղ և ամենուր՝ ուրախություն։

Ես պարզապես ուրախ եմ, որ կարող եմ մի քիչ գումար բերել տուն:

Ձեզ նամակ եմ ուղարկում և համերգի ծրագիրը։ Պաստառները հետս կբերեմ։ Հետաքրքիր է, թե ինչպիսին կլինեն համերգիս արձագանքները։ Հավանաբար վիրավորական: Կրկին ոչ մի դեպքում չպետք է տխրել։

Թող գրեն, որ Շոստակովիչը միջակություն  է։

Մենք դեռ բոլորին   ցույց կտանք…

Ես քեզ  համբուրում եմ, համբուրում եմ Մարուսյային ու Զոյային»։

Դմիտիրի Շոստակովիչ