Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես ընդամենը Մարտինն եմ՝ իսկ Սկորսեզե ինձնից «ստացել է» Հոլիվուդի լեգենդ պրոֆեսոր Հայկ Մանուկյանը

03/07/2025
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ ամերիկյան թոք-շոուներից մեկի ժամանակ աստվածացնում էին Սիցիլիայի Պալերմոյից երբևէ ԱՄՆ գաղթած Շառլի որդուն՝ Հոլիվուդի ամենահեղինակավոր իտալացի, օսկարակիր ռեժիսոր Մարտին Սկորսեզեին։ Մարտինն, ինչ խոսք, հանճարեղ ռեժիսոր է։

Ողջ հաղորդման ընթացքում ոչ մի խոսք չխոսվեց իտալացի էմիգրանտների որդի երիտասարդ Մարտինի առաջին քայլերի մասին 1950-ականների վերջին, սակայն կար ժամանակ, երբ Մարտինն այդ մասին խոսում էր ամեն նոր մրցանակ ստանալիս․․․

1942թ-ին Նյու Յորքում ծնված, աստմայով ի ծնե տառապող Մարտինին վիճակված էր դառնալու Հոլիվուդի լեգենդ՝ բոլոր ժամանակների լավագույն ռեժիսորների ցուցակում։ 1960թ -ին, զինվորական ծառայությունից հետո, Սկորսեզեն ընդունվեց Նյու Յորքի համալսարանի կինոյի բաժին, որտեղ դասախոսում էր կինեմատոգրաֆիայի պրոֆեսոր Հայկ Մանուկյանը։

Այնթապցի փախստականների որդի Հայկը Հոլիվուդի հայտնի ռեժիսորների մի ամբողջ սերունդ դաստիարակեց։

Արդեն հաջողությունների հասած ու համաշխարհային հռչակ ունեցող Սկորսեզեն 2006թ-ին «Ուրացողները» (Отступники) ֆիլմի համար, որտեղ փայլեցին երեք հանճարեղ դերասաններ՝Ջեք Նիկոլսոնը, Մեթ Դեյմոնն ու Լեոնարդո դի Կապրիոն, Օսկար ստանալիս, հոլիվուդյան բեմից խոստովանեց, որ ինքն ընդամենը Մարտինն է՝ իտալացի էմիգրանտների աղքատ և հիվանդ որդին, իսկ Սկորսեզե Մարտինից «ստացել է» Հոլիվուդի լեգենդ պրոֆեսոր Հայկ Մանուկյանը։

«Նա չէր դասավանդում, նա քարոզում էր․ նա չէր սովորեցնում, նա դաստիարակում էր» – Հայկ Մանուկյանի մասին ասում էր Մարտին Սկորսեզեն։

Հայ պրոֆեսորի և ուսուցչի ղեկավարությամբ Սկորսեզեն նկարահանեց իր առաջին երկու կարճամետրաժները։

Առաջին լիամետրաժը՝ «Ես առաջինը կզանգեմ» ֆիլմը, Մարտինը նկարահանեց 1967թ-ին, և այս ֆիլմի պրոդյուսեր դարձավ Հայկ Մանուկյանը։ Հայկը Մարտինին բարձրաձրեց հոլիվուդյան փառքի աստիճաններով։

«Նա մեզ քանդում էր և նորից հավաքում․ երբ ընկնում էինք, չէր բարձրաձնում, ասում էր ինքներդ վեր կացեք, ես միշտ չեմ լինելու ձեր կողքին»։

1978թ-ին Սկորսեզեն նկարահանեց «Կատաղած ցուլ» (Бешеный бык) ֆիլմը՝ լեգենդար բռնցքամարտիկի մասին, որին մարմնավորեց հանճարեղ Ռոբերտ դե Նիրոն։

Ֆիլմը մի անգամից ութ անվանակարգում հավակնում էր Օսկարի։ Ֆիլմի սկզբում՝ առաջին տողերը, որ հայտնվեցին էկրանին, Սուրբ գրքից էին․ « Ժամանակին ես կույր էի, բայց հիմա աչքերս բացվեցին․ ի հիշատակ պրոֆեսոր Հայկ Մանուկյանի»։ Լեգենդար ուսուցիչը մահացավ 1980-ի մայիսի 26-ին՝ «Կատաղած ցուլ»-ի պրեմիերայից մի քանի օր առաջ։ Հիմա Հոլիվուդում աստվածացնում են նրա ուսանողներին, իսկ Հայկ Մանուկյանի մասին նույնիսկ հայերը չեն լսել․․․

Նկարում՝ Հոլիվուդի լեգենդ, կինեմատոգրաֆիայի պրոֆեսոր Հայկ Մանուկյանը Արևմտյան Հայաստանի Այնթապից և էկրաններին հայտնված խոսքը ֆիլմից առաջ՝ ի պատիվ նրա։

Էդուարդ Մանվելյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պուտինն ու Թրամփը հեռախոսով մոտ մեկ ժամ զրուցել են

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

21/11/2025
Նորություններ

Իրանը Իսրայելի հետ պատերազմի օրերին իր դաշնակիցներից աջակցություն չի ստացել. նախագահ

21/11/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական