Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Գրանադայի Cinemística 10-րդ կինոփառատոնը նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանին

Նոյեմբերի 7-24-ը կայանալիք Գրանադայի Cinemística 10-րդ կինոփառատոնը նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանին։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։

Կինոփառատոնի շրջանակներում կանցկացվի մեծանուն ռեժիսորին նվիրված միջազգային սիմպոզիում, կկազմակերպվի փարաջանովյան կոլաժների ցուցահանդես, ինչպես նաև կկայանան ֆիլմերի ցուցադրություններ։

orer.eu, Պրահա