Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գրականության և արվեստի թանգարանում պահվող Աշուղ Ջիվանիի արխիվը կթվայնացվի

23/10/2022
- Մշակութային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և ամերիկահայ բարերար, գործարար, պրոդյուսեր, SKYFIST ստուդիայի հիմնադիր և ղեկավար Պողոս Հարությունյանի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր։ Համաձայնագրով Հարությունյանը, ով հանդիսանում է հայ աշուղական երգարվեստի ազգային դպրոցի ներկայացուցիչ, գուսան, ժողովրդական երգիչ, աշուղ Ջիվանիի ազգական հետնորդը, կաջակցի Ջիվանիի ժառանգության թվայնացմանը։ Մասնավորապես, թանգարանի համար համագործակցության շրջանակներում ձեռք է բերվել սքաներ` աշուղ Ջիվանիի արխիվային նյութերը սկանավորելու և հետագա սերունդների համար պահպանելու նպատակով։

Թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանն իր գոհունակությունը հայտնեց համագործակցության համար՝ վստահեցնելով, որ այն կունենա արգասաբեր պտուղներ։ Պողոս Հարությունյանը, որպես Ջիվանու գերդաստանի ներկայացուցիչ, շատ կարևոր է համարում այս քայլը՝ մեծ աշուղի ժառանգության պահպանման համատեքստում։

Աշուղ Ջիվանու (Սերոբ Լեւոնյան, 1846-1909) անունը կապվում է աշուղական արվեստի նոր հայկական դպրոցի հետ։ Աշուղն իր երգերում նկարագրել է հասարակ մարդկանց աղքատությունն ու իրավունքների բացակայությունը, դատապարտել կեղեքողներին։ Ջիվանու երգերից շատերը հայտնի դարձան, երբ լիրիկական, ռոմանտիկական գործերը փոխարինվեցին դիմադրության ու սոցիալական բողոքի երգերով՝ հեգնական, մեղադրական ու երգիծական։ Ջիվանին իր տաղանդի համար ստացել է ազգային ճանաչում։ Չնայած այն հանգամանքին, որ Ջիվանին ապրել է հիմնականում Թիֆլիսում (թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում), աշուղի ստեղծագործական կյանքը կապված է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) հետ։ Ջիվանին քաջածանոթ էր 19-րդ դարի հայ գրականությանը, որը մեծ ազդեցություն է թողել նրա ստեղծագործության վրա։ Ի տարբերություն Սայաթ-Նովայի և իր ժամանակի աշուղների, ովքեր հաճախ էին դիմում այլ լեզուներից (ֆարսի, արաբերեն, վրացերեն, թուրքերեն) փոխառություններին, Ջիվանու պոեզիան առանձնանում է հայերենի առանձնահատուկ մաքրությամբ։ Ըստ տարբեր աղբյուրների՝ Ջիվանին մինչև 1000 ստեղծագործությունների հեղինակ է։

Թանգարանում պահվում է Ջիվանիի ձեռագիր ժառանգությունը՝ բանաստեղծությունների ինքնագիր տետրերը, աշուղի նամակները, նույնիսկ հրատարակչությունների հետ պայմանագրերը՝ Ջիվանու ստեղծագործությունների հրատարակման վերաբերյալ։

Նշենք, որ Պողոս Հարությունյանը Հայաստանում էր՝ հետևելու Էնդրյու Լլոյդ Ուեբերի էքստրավագանտ գլուխգործոցի՝ «Սանսեթ բուլվար» մյուզիքլի բեմադրման գործընթացին։ Մյուզիքլը հանրությանը կներկայացվի հաջորդ տարվա ապրիլին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայրենիքի պաշտպանությունը, քաղաքացիական պարտքը արցախցիների համար պարզապես խոսքեր չեն, այլ՝ կենսակերպ

Հաջորդ գրառումը

Սրանք վիզը ծուռ ուրախանում են, երբ Կապանում Իրանի հյուպատոսը ասում, որ Իրանը կպաշտպանի սյունեցիներին

Համանման Հոդվածներ

Մշակութային

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025
Միջազգային

Հնագետները Թուրքիայում հայտնաբերել են վրաց թագավոր Աշոտ I-ի կորած դամբարանը. Georgia Today

09/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025
Հաջորդ գրառումը

Սրանք վիզը ծուռ ուրախանում են, երբ Կապանում Իրանի հյուպատոսը ասում, որ Իրանը կպաշտպանի սյունեցիներին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական