ԱՄՆ Կոնգրեսում Հայ Դատի գրասենյակի ջանքերով բացվել է արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի ցուցահանդեսը։
Ցուցահանդեսներ ու հանդիպումներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա և Չիկագո նահանգներում։
ԱՄՆ օրենսդիրները, հայ համայնքի փաստաբանները, կոալիցիոն գործընկերները և Արցախի ցեղասպանությունը վերապրածները հավաքվել էին Կապիտոլիումի սրահում։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախաձեռնությունը ոգեկոչել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախում ռազմական հարձակման և ցեղասպանության ենթարկվածների հիշատակը։
Ադրբեջանի հարձակումը տասնամսյա շրջափակումից հետո հանգեցրեց ավելի քան 120,000 բնիկ հայերի ցեղասպանությանը և արտաքսմանն իրենց պատմական հայրենիքից՝ Արցախից։
Միջոցառմանը ներկայացվել է արցախցի ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանի՝ Ադրբեջանի ագրեսիայի ականատես «Ցեղասպանությունն իրական ժամանակում. Արցախ» լուսանկարների ցուցահանդեսը։
Արցախցիները և տեղի հայերը այցելել են Ֆիլադելֆիայի Հայ քույրերի վարժարան։
Միջոցառումների ընթացքում արցախցի բանաստեղծուհի Հերմինե Ավագայանն առիթ է ունեցել նաև ցուցադրելու և խոսելու Համազգայինի կողմից հրապարակված եռալեզու` «Արցախ։ Անավարտ պատերազմ», «Արցախ։ Վտանգված ժառանգություն» պատկերագրքերի մասին։
Վաշինգտոնում ` Կոնգրեսի սրահում, Դավիթ Ղահրամանյանի ցուցահանդեսը դեռ բաց է։
Մուտքն ազատ է նաև քաղաքացիների համար։