Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Այվազովսկին «վերադասակարգվել է» որպես հայ

Դրական արձագանք մեր գրածին

Ինչպես նշել էինք «Ազգ»ի մարտի 3-ի համարում՝ շաբաթներ առաջ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի կայքէջում Հովհաննես Այվազովսկին վերադասակարգվել էր որպես ուկրաինացի։ Ուրախ ենք հայտնել, որ կարճ ժամանակում ճշմարտությունը հաղթանակեց, եւ թանգարանի որոշմամբ ծովանկարիչը կայքում այլևս դասակարգվում է որպես «հայ, ծնված Ռուսական կայսրությունում  (ներկայիս Ուկրաինա)»։

Ճշմարտությունը միշտ պետք է հաղթանակի։

Ա․Գ․