Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ազատության հրապարակում բացվել է Օհան Դուրյանի հուշարձանը

Երևանի Ազատության հրապարակում բացվել է աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի հուշարձանը։ Այն բացելու պատիվը վերապահվել է Դուրյանի այրուն՝ Ալիս Դուրյանին ու հայտնի բժիշկ Վահան Վարդապետյանին։

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և այլ անձինք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, որ իր համար անսպասելի է եղել Օհան Դուրյանի արձանն Ազատության հրապարակում տեղադրելու գաղափարը. «Երբ գաղափարն ավելի մանրամասն հասկացա, ընկալեցի, տեսա, որ իսկապես շատ կարևոր է Օհան Դուրյանի այսպիսի ներկայությունն Ազատության հրապարակում»։