Հինգշաբթի, Մայիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մանուշյանական շաբաթը»՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

16/03/2025
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում անցկացվող Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման` նրա զինակիցներին նվիրված «Մանուշյանական շաբաթ» միջոցառման շրջանակում մարտի 15-ին և 16-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ` ՆԱՑԻԶՄ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԸ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ» խորագրով միջազգային գիտաժողովը: ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը բացման  խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեծ սիրով է միացել «Մանուշյանական շաբաթին» և ուրախ է միջոցառման մասնակիցներին ընդունելու ՀՑԹԻ-ում: Էդիտա Գզոյանն ապա հավելեց, որ գիտաժողովի խորագիրն ինքնին շատ խոսուն է. այն մարդիկ, ովքեր տեսել և անցել էին մարդկության դեմ իրականացրած 20-րդ դարի առաջին հանցագործության միջով, որը ծնունդն էր երիտթուրքական ազգայնականության, իրենց գործուն մասնակցությունն ունեցան 20-րդ դարի մյուս չարիքի՝ նացիզմի դեմ պայքարում:

Ներկաներին ողջունեց նաև գիտաժողովի համակազմակերպիչ, «ՍԱԹԷ – ԱԹՂԸ» թատերական միության հիմնադիր Սաթէ Խաչատրյանը: Գիտաժողովի երկու օրերի ընթացքում ելույթ ունեցան 12 հետազոտող Հայաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից: Գիտաժողովի մասնակիցներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը, իսկ երկրորդ օրը շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Նշենք, որ «Մանուշյանական շաբաթ» միջոցառման նպատակն է վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանել ֆրանսիական ու հայկական պատմամշակութային երկխոսությունը։

 «Մանուշյանական շաբաթ» միջոցառումն իրականացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչությունը, ֆրանսիական Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանը և Լիոնի քաղաքապետարանը՝ «ՍԱԹԷ – ԱԹՂԸ» թատերական միությունն ու «ԱՐՏ – ԻՄԱԺ» մշակութային կազմակերպությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երբ երկու թերուս, որոնք 7 տարի երկրի ղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են «կրթել» ազգին. Լևոն Զուրաբյան

Հաջորդ գրառումը

Եմենի հուսիները հարձակվել են ԱՄՆ ավիակիր USS Harry Truman-ի վրա

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լավ ոնց կարելի է պետության ամենաբարձր ղեկին կանգնած, իրեն հայրենասեր համարող մարդը, իրեն կորցրած, փրփուռը բերանին գոռա և անպատվի հայ կնոջը. Արշակ Սադոյան

21/05/2026
Միջազգային

«Կմնանք ԵԱՏՄ-ում այնքան, քանի դեռ չենք միացել ԵՄ-ին» մոտեցում թույլ չենք տալու. Գալուզին

20/05/2026
Նորություններ

Ձեր 8-ամյա արկածախնդիր քաղաքականության հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել, հսկայական տարածքներ են ադրբեջանացվել. Տիգրան Աբրահամյան

20/05/2026
Միջազգային

Վրաստանի վարչապետը բաց նամակ է հղել ԵՄ առաջնորդներին

20/05/2026
Հաջորդ գրառումը

Եմենի հուսիները հարձակվել են ԱՄՆ ավիակիր USS Harry Truman-ի վրա

Ամենաշատ ընթերցվածը

Միջազգային

Ո՞ւմ համար է Ադրբեջանի սահմանի երկայնքով տներ կառուցում Փաշինյանը. Իթան Լևինս

20/05/2026

Ամերիկացի լրագրող Իթան Լևինսը տեսանյութ է հրապարակել է իր X էջում։ * «Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը բնակարանային...

ԿարդալDetails
Նորություններ

Փնթի շեֆի՝ փնթի տասովշիկները. Գավառում տեղի ունեցած այլանդակության մասին. Նարեկ Պողոսյան

20/05/2026

Գավառում տեղի ունեցած այլանդակության մասին: Փնթի շեֆի՝ փնթի տասովշիկները: Նարեկ Պողոսյան, հանրային գործիչ

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արևմտյան Ադրբեջանի թեմայով հերթական համաժողովում փակցվել է քարտեզ. Հայաստանից մնում է Սևանի արևմտյան ափը, Երևանն ու Էջմիածինը

20/05/2026

Ինչպես ադրբեջանցիներն ու ոստիկանները կմտնեն ձեր տուն՝ այս ռեժիմի աջակցությամբ։ Մենք շարունակում ենք գլորվել անդունդը։ Այս տարվա հունիսին Նախիջևանի Օրդուբադ...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական