Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր 89 տարեկան հասակում մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը. հայտնում են Եղիշե Չարենցի տուն-թանգարանից։
«Եղիշե Չարենցի տուն-թանգարանի անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Չարենց ընտանիքին, մտերիմներին, չարենցասեր հանրույթին մեծ կորստի համար»,-նշված է տուն-թանգարանի հաղորդագրության մեջ։
«Մայրս՝ Անահիտ Չարենցը՝ Չարենցի կրտսեր դուստրը, երկու տարեկան էր, երբ Չարենցին տարել են Երևանի բանտ, իսկ մի քանի ամիս անց էլ բանտարկվել է նաև մայրը՝ Իզաբելլա Չարենցը, ապա աքսորվել և այնտեղից վերադարձել միայն 35 տարի անց, երբ երեխաներն արդեն մեծ էին։ Մորս պահում էր տատիկը, իսկ մորաքրոջս տվեցին մանկատուն»,- մոր մասին պատմել է Գոհար Չարենցը՝ Եղիշե Չարենցի թոռնուհին։