2025-ի ապրիլի 18-ին կինոթատրոններում կհայտնվի «Մայքլ» ֆիլմը՝ նվիրված հանրահայտ երգիչ Մայքլ Ջեքսոնին։ «Variety»-ի փոխանցմամբ՝ ֆիլմի պրոդյուսերը Գրեհեմ Քինգն է, ռեժիսորը՝ Անտուան Ֆուկուան, սցենարիստը՝ գրող Ջոն Լոգանը։
Գլխավոր դերը վստահվել է երգչի եղբորորդուն՝ Ջաֆար Ջեքսոնին։
Կենսագրական ժապավենի նկարահանումները մեկնարկելու են հունվարի 22-ին:
Ս․Վ․