Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ կարդալ- Վաչագան Մանուկյան

18/08/2022
- Մշակութային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի՞ՆՉ ԿԱՐԴԱԼ- ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երբեմն հոգնում ես, ցնդում կյանքային, աշխարհային վազվռտուքներից և ամենօրյա ընթերցանության փախուստում սիրելի գիր, սիրելի պատում ես փնտրում։ Ոչ թե պարզապես գեղարվեստական, ոչ թե պարզապես թմրեցնող սյուժե, ոչ թե սոսկ էջեր, որ պիտի երևակայելով թերթես և մոտենաս մահճին։Մեր այս բռնկուն, հրավտանգ օրերում, երբ գլխիվայր է ամեն ինչ, շուրջը աղմուկ է, թշշացող ու կործանարար ախմախություն, մեզ սփոփող, ընդօրինակելի խոսք է պետք։ Մեզ պետք է գրականություն, որ սովորեցնի հարվածներից չծնկել, ազգային արժեքները գիտակցել, և դողալ հայրենիքի թունդ սիրուց։Ամեն սերունդ իր հերոսներն ու իդեալական անհատներն ունի։ Իմ սերնդի վառ հերոսներից է Վաչագան Մանուկյանը։ Ինչպես իր կյանքն ու գործն է անօրինակ ու անկրկնելի, այնպես էլ իր գիրը։ Կարդում ես, և իսկույն ցրվում են հուսահատական քուլաները։ Կարդում ես, և արագորեն լիցքավորվում ապրելու, արարելու ահռելի տենչով։ Կարդում ես և հանդիպում մարգարեացած տողերի, ճշտիվ վերլուծությունների, ողջ հայությանը թիկնոցի տակ առնելու, գրկելու առաքելությանը։ԵՒ՛ Վաչագան Մանուկյանի հրապարակագրությունը, և՛ պատմվածքները և՛ բանաստեղծական առողջ ու թրթռացող տողերը նկարագիր ունեն, իրենց մեջ ամբողջացնում են հեղինակի կերպարը և երիցս ասեմ՝ սփոփում են։Փոքրիկ անդրադարձ՝ պարանոց թեքելով անցյալին. Րաֆֆու, Մուրացանի գործերը տրամադրեցին մեր ժողովրդին հայրենասիրական շնչով լեռներ մագլցելու և կռվելու, Դաշտենցի, Գալշոյանի գրականությունը վերցրեց այդ ավանդների «պատգարակ»-ը և փոխանցեց նոր սերնդին՝ նույն ոգով ազատագրական շարժում մղելու։ Հիմա, ես վստահաբար պնդում եմ, որ Վաչագան Մանուկյանի գիրը կարող է և արդեն իսկ դառնում է չմոռանալու, չթուլանալու, չհանձնվելու, չտրտնջալու, թշնամու հեգնանքը ապտակով կոտրելու և երերացող հողը արմունկներով պահելու ճշմարիտ ու աներկբա առհավատչյա։ Այդ է վկայում իր գիրը, որ բարձրաձայն կարդալիս միանգամից պատկերվում է Վաչագանը՝ Հայրենիքը գավառ-գավառ փամփշտակալի մեջ դրած, կավացող թաց հողի մեջ հաստատուն կանգնած, հայի հավերժական կռիվը տալիս։«Ես էս որտե՞ղ եմ,ո՞վ գիտի,որտե՞ղ եմ հիմա,ի՞նչ եմ որոնումաշխարհի եղածչեղածի ծիրում:Ես էս ինչքա՞ն հարբեցի,որ ինձ կորցրի,ուինչ-որ մռայլ,անհասցե վայրումերգեցի երգերկորստի ձայնով,ինձանից անկախ,ավեր տաճարիաղոթավայրում:Հուշերս վառեցիդաժան կրակով,ևինձ հանդիպածմի տխուր կարոտկանչում էր հեռու՜ինձ ներած ձայնով,որ փրկեր կյանքսինչ-որ վտանգից…Այդ մռայլ, սիրունկարոտով տարված՝ես շրջանցեցիձայնը փրկությանկյանքիս անորոշխաչմերուկներում,որ ինձ չգտնի,որ այս քաոսումփրկեմ ամենքիդու ինձ մոռանամ…»ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՀրատարակվել են Վաչագան Մանուկյանի «Մահից յոթ րոպե առաջ կամ ուղղակի Գնդապետը…», «Չկորցնեք լույսը», «Ազգային հերոսը. Վաչագան Մանուկյան» գրքերը։

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք նոր Չեռնոբիլ չենք ուզում․ Էրդողան

Հաջորդ գրառումը

Armenia’s Destiny Is Up for Grabs Without Its Input

Համանման Հոդվածներ

Մշակութային

Գեղեցիկ ավանդույթներով մեծարվեց Սայաթ-Նովայի անմահ երգն ու երաժշտությունը. Վիրահայոց թեմ

31/05/2026
Ազգային

Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետ Կը Ներառուի Կաթողիկէ Եկեղեցւոյ Սուրբերու Շարքին

26/05/2026
Ազգային

«Փոքր Մհեր»՝ առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը տարածաշրջանում. Փոքր Մհերը՝ մեծ էկրանին

25/05/2026
Մշակութային

Աշխարհը՝ պատկերված կենսաբանի ինքնատիպ ձեռագրով

20/05/2026
Հաջորդ գրառումը

Armenia’s Destiny Is Up for Grabs Without Its Input

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական