Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անցկացվում է համահայկական հայագիտական օլիմպիադա. բյուջեն՝ 10,8 միլիոն դրամ

25/07/2022
- Մշակութային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվել է 10,8 մլն դրամ՝ Համահայկական հայագիտական օլիմպիադայի կազմակերպման համար: Օգոստոսի առաջին կեսին անցկացվելիք օլիմպիադային կմասնակցեն շուրջ 90 պատվիրակներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

ԿԳՄՍ նախարարությունից  հայտնում են, որ Համահայկական հայագիտական օլիմպիադաները 2003 թվականից պետական ծրագրերի շրջանակում երկու տարին մեկ կազմակերպվող միջոցառումներն են, որոնք խնդիր ունեն խրախուսելու հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնելու նրանց ճանաչել Հայաստանը և ամուր կապվել հայրենիքին, ինչպես նաև ծանոթանալու տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:

2003 թվականին նախարարությունն առաջին անգամ կազմակերպել է Հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադան, որն իր շուրջն է հավաքել Սփյուռքի 4 երկրների և ՀՀ ընդամենը 29 դպրոցականների:

2005թ.-ին օլիմպիադային մասնակցել է արդեն 105 երիտասարդ՝ 7 երկրից: Նույն տարում միջոցառման շրջանակում անցկացվել է Հայագիտական գիտելիքների մրցույթը, և մասնակիցների ընդհանուր թիվը հասել է 150-ի: 2015թ.-ից միջոցառումը ստացել է «Հայագիտական համահայկական օլիմպիադա» անվանումը։ Օլիմպիադային մասնակցում են հայկական կրթօջախների՝ 14-18 տարեկան համապատասխան գիտելիքներ ունեցող սաները: Միջոցառման առանձնահատկություններից է նաև այն, որ մասնակցության հնարավորություն է տրվում այն պատանիներին, որոնք չեն տիրապետում հայերենին, բայց ունեն բավարար գիտելիքներ հայոց պատմությունից և մշակույթից:

Դա հնարավորություն է տալիս միջոցառմանը մասնակից դարձնելու հայերենին չտիրապետող ավելի լայն` համայնքի հետ համեմատաբար թույլ կապ ունեցող հայկական շրջանակներին, ինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող օտարազգի ներկայացուցիչներին:

Միջոցառումը, որպես կանոն, տևում է 1 շաբաթ, որի ընթացքում, բացի հիմնական մրցույթներից, անցկացվում են բազմաթիվ լրացուցիչ մրցույթներ, օրինակ` հայրենասիրական երգի, ասմունքի և այլն: Երիտասարդների համար կազմակերպվում են այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր, ճանաչողական այցեր, հանդիպումներ տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ, ուսուցողական միջոցառումներ (պարի ուսուցում, երգի ուսուցում, ժողովրդական արվեստների ուսուցում և այլն):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր պայքարը անավարտ է, քանի վարչախմբի անդամները կարող են անմեղ մարդկանց սպանել ու մնալ ազատության մեջ, բազմաթիվ ճակատագրեր կործանել. Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ կալանավայրից

Հաջորդ գրառումը

Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել է. նա նստած է եղել Արմեն Գրիգորյանի աթոռին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
Մշակութային

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են Այգեկ գյուղի շիական մզկիթը. Հովիկ Ավանեսով

19/11/2025
Մշակութային

Թբիլիսիում՝ Պուշկին 13-ում, բացվել է Երվանդ Քոչարի հուշատախտակը

18/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արարատի մարզում մարդիկ արել են այն` ինչ Արցախում այսօր ջանադրաբար անում են հարևանները. Հայկ Մարտիրոսյան. (տեսանյութ)

17/11/2025
Հաջորդ գրառումը

Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել է. նա նստած է եղել Արմեն Գրիգորյանի աթոռին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական