Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր պայքարը անավարտ է, քանի վարչախմբի անդամները կարող են անմեղ մարդկանց սպանել ու մնալ ազատության մեջ, բազմաթիվ ճակատագրեր կործանել. Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ կալանավայրից

25/07/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ

Հասարակական-քաղաքական գործիչ, «Համախմբում» շարժման ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը, հուլիսի 25-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ընթերցեց Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ Արմավիր ՔԿՀ-ից:

«Սիրելի՛ բարեկամներ, արդեն երկուսուկես ամիս է, ինչ ես գտնվում եմ՝ մեր երկրում իշխող ապազգային վարչակարգի պատանդիր կարգավիճակում: Եթե այս ամենի սկզբում դեռ կասկածներ կարող էր լինել կատարվողի էության մասին, ապա hիմա փաստերը ակնհայտեն դարձնում իմ և արդեն իմ ընտանիքի հետ տեղի ունեցող կազմակերպված հաշվեհարդարը: Բերենք օրինակներ՝ պլանավորված սադրանք, ապօրինի բռնաճնշում, մոնտաժված ձայնագրություն, որով փորձում են հասարակության աչքում ինձ վարկաբեկել: Հապշտապ, ձախողված ընթացակարգով օրենքի փոփոխություններ՝  քրեական գործ սարքելու համար: Հարցաքննության էմիտացիա, որի նպատակը ինձ անազատության մեջ պահելն էր, և ակնհայտորեն կեղծ մեղադրանքի առաջադրումը: Օրենքի ակնհայտ խախտումներով կալանքի երկարացում և դրա հիման վրա բացարձակ ապօրինի մեղադրական եզրակացության ներկայացում դատարանում: Եթե այդ ամենը քիչ էր՝ ապօրինի բիրտ բռնաճնշումներ և փորձ՝ վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով: Իմ և ընտանիքիս հանդեպ հաշվեհարդարը, սակայն ընդամենը մի փոքր օղակն է բռնաճնշումների, որոնք իրենք կիրառել են չորս տարիների ընթացքում, բայց նամանավանդ այս վարչախմբի կողմից տանուլ տված պատերազմից հետո տեղի են ունենում հայրենասեր և արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ՝ սկսած շարքային զինվորից մինչև երկրի նախկին նախագահ: Այս ամենը տեղի է ունենում արևմտյան կառույցների լուռ հայացքի ներքո, որոնք ասես մոռացել են ժողովրդավարության և օրենքի գերակայության իրենց ֆունդամենտալ հայտարարությունները:

Ելույթներով միայն իրենց աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ թողտվությամբ են նայում մեր երկրում ծավալվող խրախճանքի վրա: Բռնաճնշումների ալիքը  կարող է կանգնեցնել միայն գիտակից հասարակության պայքարը: Այս ընթացքում բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել ինձ և ինձ նման ապօրինի կալանավորված մարդկանց: Մեր պայքարը անավարտ է, քանի վարչախմբի անդամները կարող են անմեղ մարդկանց սպանել ու մնալ ազատության մեջ, բազմաթիվ ճակատագրեր կործանել, իրար հետ համագործակցելով քրեական գործեր կարել առանց օրինական պահանջի բազմաթիվ մարդկանց պահել անազատության մեջ:

Եթե մենք չենք ուզում դառնալ Հայաստանում գործող խամաճիկային վարչախմբի հերթական զոհը, ապա պետք է մի կողմ թողնենք կամընտրանքը և անտարբերությունը, միասնական պայքարենք օրենքի գերակայության հաստատման, իրապես անկախ դատարանների և արդարադատավարության համար: Դրանով իսկ երաշխավորենք մեր և մեր երեխաների բնական իրավունքը՝ ապրել ազգային, անվտանգ և իրապես արդար երկրում: Մինչ այդ, ես ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել իմ բազմաթիվ ընկերներին, գործընկերներիս այն բոլոր մարդկանց, ովքեր այս դժվարին օրերին կանգնեցին իմ և ընտանիքիս կողքին: Խոստանում եմ՝ շրունակելու եմ իմ պայքարը մինչև հաղթական պայքար հանուն հայրնիքի և մեր իղձերի իրականացման»:

Ինչպես հայտնի է, Ավետիք Չալաբյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2 մլն դրամ գումար։ Նույն գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Էմմա Սարգսյանը։ Չալաբյանը կալանքի տակ է, իսկ Սարգսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել։

Նախորդ գրառումը

Լավ հումորներ են արել. անգամ Քիմ Քարդաշյանին են հարցրել…

Հաջորդ գրառումը

Անցկացվում է համահայկական հայագիտական օլիմպիադա. բյուջեն՝ 10,8 միլիոն դրամ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հորմուզի նեղուցն ականապատված է, մեկ նավ հրդեհվել է. Իրանը նորից է զգուշացնում ԱՄՆ-ին «չարաճճիություններ չանել»

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու դեպքով կրտսեր սերժանտի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026
Հաջորդ գրառումը

Անցկացվում է համահայկական հայագիտական օլիմպիադա. բյուջեն՝ 10,8 միլիոն դրամ

Լրահոս

Հորմուզի նեղուցն ականապատված է, մեկ նավ հրդեհվել է. Իրանը նորից է զգուշացնում ԱՄՆ-ին «չարաճճիություններ չանել»

23/07/2026

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հինգշաբթի  ականապատված Հորմուզի հարավային նեղուցով անցնելու փորձից հետո մի տանկեր հրդեհվել է, մինչդեռ երկու այլ նավեր...

Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու դեպքով կրտսեր սերժանտի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

23/07/2026

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ...

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական