Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Crocus City Hall-ի ահաբեկչության հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան

Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան.  հայտնել է ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կարծում ենք, որ դա այդպես է, ամեն դեպքում, մենք հիմա խոսում ենք այն ֆակտուրայի մասին, որն ունենք: Սա ընդհանուր տեղեկատվություն է»,- ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք ահաբեկչության հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան։

ՌԴ  ԱԴԾ-ն գիտի, որ ուկրաինական կողմը Մերձավոր Արևելքում զինյալների է պատրաստել:

«Մենք գիտենք, որ ուկրաինական կողմը Մերձավոր Արևելքում զինյալների ուսուցում և պատրաստում է իրականացրել»,- ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկով։