Փաշինյանը երեկ Նյու Յորքում նվեր է ստացել Էրդողանի հեղինակած գիրքը։
Հայաստանի ղեկավարի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ «Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին»։
Փաշինյանը ներկայացել է Նյու Յորքում «Թուրքիայի տուն» կոչվող կառույց ու Էրդողանին զեկուցել, թե ինչ է արել այս ընթացքում։ Անգամ նրան ծառայող լրատվալկանները չեն կարողացել գոնե փոքր-ինչ պատվախնդրորեն ձևակերպել իրենց տիրոջ ու Էրդողանի «հանդիպման» մասին լուրը։ Գրել են՝ «Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է …»։
Իսկ այդ «տեղեկացնելու» ժամանակ էլ Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր ձեռքով մակագրած գիրքը։
Ինչպես տեսնում ենք, Փաշինյանը չի թաքցրել Էրդողանին տեսնելու ու նրանից նվեր գիրք ստանալու ուրախությունը։
Այդ անթաքույց էմոցիաները չեն վրիպել նաև ադրբեջանական, ավելի կոնկրետ՝ Ալիևի լրատվամիջոցների ուշադրությունից, որոնք էլ շտապել են իրերը կոչել իրենց անուններով։