Հայ երաժշտական պրոդյուսեր, երգահան և կոմպոզիտոր Վահագն Ստեփանյանը դարձել է առաջին հայ անկախ արտիստը, որը տեղ է գրավել Billboard-ի հիթ-շքերթում։
Սա նշանակալի իրադարձություն է հայ ժամանակակից երաժշտության պատմության մեջ։ Վահագնի նոր «A New Chapter» ձայնասկավառակը, զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը Billboard Contemporary Jazz Albums աղյուսակում։
Ձայնասկավառակը ներառում է համագործակցություններ ճանաչված արտիստների հետ ինչպիսիք են լեգենդար Դեյվ Կոզը, Էրիկ Մուրը, Գրեգ Հոուն, Իդա Նիլսենը, Մարկ Լետիերին և Ֆիլիպ Լասիտերը։
Հայտնի երաժիշտների հետ համագործակությունը և համաշխարհային երաժշտական շուկայում տեղ զբաղեցնելը, հասկանալի է, որ ոչ մեկին հեշտությամբ չի տրվում։
Այս հաջողությունների կողքին Վահագնը նաև «Գրեմմի»-ի միակ քվեարկող անդամն է Հայաստանից, որը ներկայացնում է Լոս Անջելեսի Chapter-ը: Նա նաև GrammyU մենթոր է: