Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միայն ԲԴԽ նախագահն է, որ չի ենթարկվում որևէ կանոնի, սկզբունքի, առաջնորդվում է իր սահմանած ճաշակով ու կամայականություններով․ Դավիթ Հարությունյան

12/07/2023
- Իրավունք

Հարգելի՛ գործընկերներ, փաստաբաններ, ընկերներ, ցանկանում եմ հրապարակել կիսատ գրված եզրափակիչ ելույթիս՝ նաև օրվան վերաբերելի մի հատվածով, որը այդպես էլ հնարավորություն չունեցա արտաբերել ԲԴԽ-ում. իր ֆեյսբուքյան  էջում գրել է դատավոր Դավիթ Հարությունյանը:

«Հարգելի´ ընկերներ, հարգարժան փաստաբաններ, դրսում, հեռվում, հաղորդագրություններով ու զանգերով, վիրտուալ տիրույթում քաջալերման խոսքեր հնչեցնող մեր համայնքի ներկայացուցիչներ՝ գործընկերներ, փաստաբաններ, դատախազներ ու քննիչներ, անծանոթներ:

(…)

Նախ և առաջ ուզում եմ դիմել փաստաբաններին.

Ի սկզբանե մտածում էի ներկայանալ ու իմ իրավունքները պաշտպանել անձամբ, սակայն բախվեցի այնպիսի իրավիճակի, որ նույնիսկ մտքովս չէր անցնում, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ այստեղ, չէի տեսել թե 20 ամյա պրակտիկայիս ընթացքում, թե ԲԴԽ մյուս դռնբաց դատական նիստերին հետևելիս, թե ֆիլմերում: Հարկադրված գնացի փաստաբաններին դիմելու քայլին, քանի որ պարզ դարձավ, որ դատավարական հակառակորդը ոչ միայն դիմացը գտնվող նիստերից ու ճշմարտությունից ամեն կերպ խուսանավող նախարարի ներկայացուցիչներն են ու ԲԴԽ նախագահն է, այլ միայն ԲԴԽ նախագահն է, որ չի ենթարկվում որևէ կանոնի, սկզբունքի, առաջնորդվում է իր սահմանած ճաշակով ու կամայականություններով, ինչը ևս ժամերի կամ օրերի ընթացքում փոխում է:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Փաստաբաններին՝ թե անհատապես, թե խմբին, թե հատկապես նաև նրանց, ովքեր տեղում պատրաստակամ էին ստանձնել շահերիս պաշտպանությունը: Դուք Ձեր համայնքի լավագույն ներկայացուցիչներն եք: Թեև ձեզ հետ առնչությունը, ծանոթությունը եղել է հիմնականում գործի բերումով, սակայն ձեր հիմնական շարժառիթը համոզված եմ անձի իրավունքների, տվյալ դեպքում նաև արդարադատության շահերի պաշտպանությունն է: Ի թիվս այլ հարգարժան փաստաբանների, ովքեր ցանկություն էին հայտնել պաշտպանել անձի՝ դատավորի իրավունքները հենց շենքի մոտ գտնվելու պայմաններում առանց նախնական համաձայնության ու առանց վարանելու միացան, ինձ անելիք չթողեցին՝ ենթականերին առաջ մղած ու սեփական ստորագրությունները ներկայացնելու համարձակությունից զուրկ նախարարի՝ ԲԴԽ նախագահի հետ համահեղինակած մեղադրանքի դատարկությունը, անօրինականություններն ու դատավարական սխալների շտեմարանը ամեն վայրկյանին արձանագրելու և ի ցույց դնելու համար: (…)։

Հետագայում, երբ դատավոր գործընկերներս կբախվեն նման իրավիճակների, ընկերաբար խորհուրդ եմ տալիս ի սկզբանե դիմել փաստաբանների օգնությանը, նույնիսկ եթե բազմամյա պրոֆեսիոնալ եք, ձեր անձին վերաբերող հարցերով, էլ չեմ ասում նման դատավարություններում, փաստաբանի մասնակցությունը պարտադիր է: Իսկ Փաստաբաններին էլ խնդրում եմ նույնկերպ աջակցել ցանկացած դատավորի, ով հայտնվել է նման իրավիճակում:

Ցանկանում եմ նաև ընդգծել, փաստաբանների օգնությանը դիմելու օրը կայացրեցի ամենաբարդ որոշումներից մեկը, շենքում գտնվող հրաշալի փաստաբաններից հարկադրաբար ընտրելով ներկա գտնվողներից մի քանիսին. ընտրության ու քննարկելու հնարավորությունը չտրվեց։ԲԴԽ-ն որոշում էր կայացրել թույլատրել միայն ներգրավվել այն փաստաբաններին, ովքեր հենց այդ պահին տեղում են և գործին ծանոթանալու, նիստը հետաձգելու միջնորդություն չեն ներկայացնելու: Փաստաբանները, չունենալով պատրաստվելու նվազագույն հնարավորություններ, որոնք չէին ընձեռվում Կարեն Անդրեասյանի կողմից, քանի որ նաև որևէ ողջամիտ ժամանակ չէր տրամադրվում, նյութերին ծանոթանալու, միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը սահմանափակվում էին, նիստերը նշանակվում էին աշխատանքային ժամի սկզբին, ավարտվում աշխատանքային ժամի ավարտին ու էլի սկսվում հաջորդ օրն առավոտյան: Նրանք կարևոր աշխատանքային ու անձնական գործերի հաշվին ընդհուպ մինչև լուսադեմ իմ փոխարեն հերթափոխով պատրաստում էին պաշտպանությունը: Առկա պայմաններում փորձեցին իրականացնել այնպիսի պաշտպանություն, ինչին որևէ կերպ անձամբ չէի կարող իրականացնել նույնիսկ երկարատև ժամանակահատվածի ընթացքում:

(…)

Հարգելի լրագրողներ, օպերատորներ, ովքեր անձրևի կամ կիզիչ արևի տակ առանց պայմանների, ինչպես նաև խմբագրություններում ակնդետ հետևում ու լուսաբանում էին այս գործընթացը, երախտապարտ եմ Ձեզ անհատապես և ընդհանրապես:

Դատական իշխանության ամենամոտ բարեկամը դա չորրորդ իշխանությունն է:

Դռնփակ դատական նիստի պայմաններում շենքից դուրս գալիս և որևէ լրագրողի տեսնելը, անարդարության մասին բարձրաձայնելու հնարավորությունը լրացուցիչ թթվածնի պես էներգիայի աղբյուր է:

(…)       

ԲԴԽ նախագահին,

Պարոն Անդրեասյան, Ձեզ ասելու շատ բան չունեմ, (…) Այս գործը Ձեր մասին էր.

Դուք չէիք կարող լինել դատավոր, էլ ուր՝ Ձեր գործով դատավոր “Nemo judex in causa sua”: Տակտիկապես, երևի, զուտ ձեր նեղ շահերի տեսանկյունից «արդարացված էր» փակ դռների հետևում «դատաքննությունն» իրականացնելու նախարարի հետ ընդունած համատեղ որոշումը: (…)

Դուք լուրջ խնդիրներ ունեք: Դուք ինձնից էլ լավ գիտեք, որ լուրջ խնդիրներ ունեք օրենքի հետ և հետևանքները վրա են հասնելու ժամանակի ընթացքում: Ձեր խնդիրները նոր չեն սկսվել, և երևույթի նկատմամբ ինձ մոտ միայն կարեկցանքի զգացում է առաջանում: Անկախ ինչ գույնի պատմուճան հանգեք, անկախ նրանից ինչ աթոռի վրա նստեք ու մուրճ բռնեք, Դուք դատավոր չեք դառնա, բայց նույնիսկ այդ պայմաններում ես չեմ ցանկանա, որ Ձեր գործով դատավորը Ձեր նմանը լինի:

(…):

Այսօր ԲԴԽ շենքի դիմաց հորդառատ անձրևի պայմաններում, ըստ ինձ, դատարանների դեմ ապօրինի ոտնձգության անթույլատրելիության գաղափարի շուրջ միավորված, հավաքված անձանց, կազմակերպիչներին` հատկապես Հարություն Հարությունյանին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և կնշեմ, որ իմ կարծիքով, հրաժարական պարտավոր է տալ առաքելությանը մոտ չգտնվող ԲԴԽ անդամներից մի քանիսը, իսկ Կարեն Անդրեասյանը ենթակա է պատասխանատվության:

Միևնույն ժամանակ ցանկանում եմ ամփոփել լեհ դատավոր Իգոր Տուլեյայի խոսքերով.

«Ցավոք ամենը հակառակ ուղղությամբ է ընթանում, դրա համար էլ կարծում եմ, որ դատավորներս, որպես արժեհամակարգերի պաշտպաններ, պարտավոր ենք շարունակել իրականացնել մեր առաքելությունը: Դատավորները չեն պաշտպանում առանձին մարդկանց և պաշտոններ, պարտավոր ենք հասարակական կյանքում առավել ակտիվ դեր ստանձնել, մենք պետք է մասնակցենք դատարանների պաշտպանությանն ուղղված միջոցառումներին: Առաջինը, դա սոլիդարության նշան է այն մարդկանց նկատմամբ, ովքեր դավանում, փայփայում են նույն արժեհամակարգը, իսկ երկրորդը դա ապացուցում է, որ մենք ոչ թե պաշտոնի, այլ արժեհամակարգի պաշտպանության կռիվ ենք մղում, իսկ կյանքում առավել կարևոր բաներ կան, քան դատավորի պաշտոնը և պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքներին տուրք տալը»:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։ 

Նախորդ գրառումը

Billboard-ի հիթ-շքերթում տեղ գրաված առաջին հայ արտիստը

Հաջորդ գրառումը

Տեղի դիրքերի ուղղությամբ թշնամին կրակ է բացել․ վիրավոր ունենք

Համանման Հոդվածներ

Screenshot
Իրավունք

Դատարանն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ

15/07/2026
Իրավունք

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026
Իրավունք

Դատավոր Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

24/06/2026
Իրավունք

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

15/06/2026
Հաջորդ գրառումը

Տեղի դիրքերի ուղղությամբ թշնամին կրակ է բացել․ վիրավոր ունենք

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական