Samsung-ը Apple-ից ստացել է 950 մլն դոլար։ Գումարը վճարվել է որպես OLED-վահանակների մատակարարման հետ կապված տուգանք։ Պատճառն այն է, որ ամերիկյան ընկերությունը պատվիրել էր պայմանագրով նախատեսվածից քիչ թվով բաղադրիչ մասեր, հաղորդում է news.ru-ն՝ վկայակոչելով DSCC-ի վերլուծաբաններին։ Apple-ը որոշել էր քիչ պատվիրել տարեսկզբին հեռախոսների պահանջարկի նվազման պատճառով։
Արդյունքում Samsung-ի եկամուտը 2020 թվականի առաջին ֆինանսական եռամսյակում կազմել է 64 մլրդ դոլար։