Amnesty International-ն Իսրայելին մեղադրել է Գազայի պատերազմում պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Իսրայելը կտրականապես հերքում է իրեն վերագրվող մեղքը։
BBC-ի փոխանցմամբ, Մեծ Բրիտանիայում գործող իրավապաշտպան խումբը հայտարարել է, որ իր եզրակացությունը հիմնված է իսրայելցի պաշտոնյաների «ապամարդկային և ցեղասպան հայտարարությունների», լուսանկարների և վկաների ցուցմունքների վրա։ Այն պետք է ծառայի որպես «զարթուցիչ» միջազգային հանրության համար։
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը Amnesty International-ի 295 էջանոց զեկույցը որակել է որպես «ամբողջովին կեղծ և ստի վրա հիմնված»։
Այս ընթացքում Գազայում գործող բժիշկները հայտնել են, որ առնվազն 50 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով: