Այս կիրակի՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի 8 միջազգային կազմակերպություն և օտարերկրյա հասարակական կազմակերպություն։
Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Դրանք են՝
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ
ԱՊՀ դիտորդական առաքելություն
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով
ԵԽԽՎ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով
ՀԱՊԿ ԽՎ
ՌԴ Հանրային պալատ
ՖՄԿ (Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն)
Տեղական հասարական կազմակերպությունների թիվը հասնում է 19-ի։
Ի դեպ դրանց մեծ մասը հանրությանն անծանոթ է։ Ուշագրավ է, որ ամենամեծ թվով անձանց դիտորդական առաքելության համար հավատարմագրել է «Ւրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն։ Նշենք, որ այս ՀԿ-ի համակարգողը Դանիել Իոննիսյանն է։ Նա ԿԸՀ ներկայացրել է 1015 դիտորդի անուն։ Հաջորդը «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն է»։ Այստեղից հավատարմագրվել է 1033 դիտորդ։ Գրասենյակի ղեկավարը Արթուր Սաքունցն է։ Եռյակը եզրափակում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն է»։ Այս կառույցից հավատարմագրվել է 788 դիտորդ։
Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեծ հետաքրքրություն են ներկայացրել նաեւ օտարերկրյա ԶԼՄ-ների համար։ Հավատագրման հայտ է ներկայացրել 49 օտարերկրյա ԶԼՄ։ Հայաստանում գրանցված ԶԼՄ-ներից 68-ն են հավատարմագրման հայտ ներկայացրել։