Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքում ոչ մի տող չկա Էրեբունու և Երևանի կապի մասին. մասնագետ

16/01/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը նորից է  անդրադարձել  7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքում Էրեբունուն վերաբերող  «տեղեկություններին»։

 «Սիրելի բարեկամներ, ինձ ասում են 7-րդ դասարանի Հայոց պատմության աղմկահարույց և սխալաշատ դասագրքում ինչն է, որ այնպես չի գրված Էրեբունու մասին:

Հիմա փաստերով նշեմ, թե ինչ է գրված Էրեբունու մասին: Ընդամենը մի քանի տող: Նախ, հեղինակը մոռացել է Արգիշտիի կառավարման տարեթվերից առաջ գրել Ք. ա., և, որքան գիտեմ, հիմա շատ դպրոցականներ արդեն իրենք են դասագրքում մատնացույց անում նման սխալներ:

Հեղինակն Էրեբունու մասին նշում է ընդամնը հետևյալը: Մեջբերում եմ՝ «-Ք. ա. 782 թ. Արգիշտիի զորքերն անցան Արաքս գետը, հաստատվեցին Սևանի ավազանում: Այս տարածաշրջանում ամրապնդվելու նպատակով նույն թվականին կառուցվեց Էրեբունի քաղաք-ամրոցը»:

Եվ վերջ: Նախ, տեքստը կարդալիս թյուր տպավորություն է ստեղծվում, թե Արգիշտի արքան Էրեբունին հիմնադրել է Սևանի ավազանում: Մինչդեռ Էրեբունին հիմնադրվել է Արարատյան դաշտում: Բայց, ամենակարևորը, ոչ մի խոսք՝ Էրեբունու և Երևանի կապի, ժառանգականության մասին, ոչ մի խոսք: Էլ չխոսեմ, որ դասագրքի սխալներով հագեցած արդեն քաջ հայտնի քարտեզում ևս չկա Էրեբունին:

Բայց ցավալին այն է, որ դասագրքի հեղինակը 50-րդ էջում ցույց է տալիս Ուրարտուի և այսօրվա կապը, նշում, որ այսօր որոշ մարդիկ իրենց նորածինների անունները դնում են ուրարտական արքաների անուններով, ֆուտբոլային ակումբներ և խանութներ են անվանվում Ուրարտու, մարդիկ զարդեր և կենցաղային իրեր են պատրաստում ուրարտական դեկորատիվ կիրառական արվեստի և ճարտարապետության տարրերի կիրառմամբ: Սակայն, ոչ մի տող՝ Էրեբունու և Երևանի կապի մասին: Որ ամեն տարի նշվում է Էրեբունի-Երևան տոնակատարությունը, երևի այդ մասին նպատակահարմար չի եղել նշել: Բայց, ասենք՝ իր կողմից ենթադրությունները փաստեր հրամցնել ու հարեմի մասին գրել կարելի էր:

Հիմա՝ ինչին է Էրեբունի-Երևան կապը չնշելը ջուր լցնում, թողնում եմ ողջամիտ դատողությունների: Հիշենք, թե ովքեր են ամեն կերպ փորձում Երևանը ներկայացնել առանց Էրեբունու ու իր հնագույն անցյալի:

Ի դեպ, ՀՀ ԿԳՄՍ նախարար տիկին Անդրեասյանի և գիտնականների հետ տեղի ունեցած հանդիպումից անցել է արդեն մեկ ամիս:

Հանդիպման ժամանակ նշվեց, որ Սմբատ Հովհաննիսյանը պետք է աղյուսակի տեսքով ներկայացնի, թե ավելի քան 60 էջ մասնագիտական դիտողություններից որոնք է ընդունում և որոնք՝ ոչ: Եվ եթե չի ընդունում, ապա մատնանշվի, թե ինչու, որովհետև իր չընդունելը դեռ հիմք չէ:

Բացի այդ, նույնկերպ պետք է լիներ երրորդ անաչառ կողմի կարծիքը: Չգիտեմ՝ ովքեր են լինելու այդ երրորդ կողմի անաչառ ներկայացուցիչները, որոնց որպիսությունը պահվելու է գաղտնի պայմաններում, բայց ինքս սպասում եմ: Հուսամ՝ կարծիքները կլինեն մոտ օրերս, այլ ոչ թե մի քանի ամսից»,- գրել է նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստ – 16.01.2024

Հաջորդ գրառումը

Հիվանդի որդիները փակել են սենյակի դուռը, դանակով սպառնացել շտապօգնության բժշկին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բետոնախառնիչը բախվել է գազատար խողովակին և սյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել և պայթյուն է տեղի ունեցել

19/05/2025
Միջազգային

Թրամփն ու Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենան

19/05/2025
Նորություններ

Բռնազավթված Արցախում անցկացվել են իրան-ադրբեջանական զորավարժություններ

19/05/2025
Մշակութային

Երբ արվեստը դառնում է աղոթք՝ հանուն խաղաղության

19/05/2025
Հաջորդ գրառումը

Հիվանդի որդիները փակել են սենյակի դուռը, դանակով սպառնացել շտապօգնության բժշկին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Բետոնախառնիչը բախվել է գազատար խողովակին և սյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել և պայթյուն է տեղի ունեցել

19/05/2025

ՀՀ ՆԳՆ-ից հայտնել են, որ մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա...

ԿարդալDetails

Թրամփն ու Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենան

19/05/2025

Բռնազավթված Արցախում անցկացվել են իրան-ադրբեջանական զորավարժություններ

19/05/2025

Երբ արվեստը դառնում է աղոթք՝ հանուն խաղաղության

19/05/2025

Մտնել մի պրոցեսի մեջ, որի հաջողության հավանականությունը ձգտում է զրոյի, ինձ համար հետաքրքիր չէ. Քոչարյանը՝ իմպիչմենտի մասին

19/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական