Մայր Աթոռի ներկայացուցիչները նախկինում հանդիպել են ԿԳՄՍ փոխնախարարների, նախարարների հետ, պայմանավորվել, որ պետք է կրթության խնդիրները քննարկելու և լուծելու համար պետական հանձնաժողով ստեղծվի, սակայն այն այդպես էլ չի ստեղծվել։
Մայր Աթոռը ստիպված է եղել կրթական խնդիրների լուծման իր տարբերակը մշակել ու ներկայացնել նախարարություն, բայց հրատարակվել է 7-րդ դասարանի «Հայոց պատմությունը» և պարզ է դարձել, որ այնտեղ Հայ եկեղեցու պատմությունը խեղաթյուրված է ներկայացված ու շատ հպանցիկ։
«Գրքի տիտղոսաթերթում նշվում է, թե իբր այն պատրաստվել է Մայր Աթոռի հետ։ Բայց ոչ մի համագործակցություն չի եղել մեզ հետ։ Այս դասագիրքն անընդունելի է ոչ միայն Մայր Աթոռի համար ու ոչ միայն այն պատճառով, որ եկեղեցագիտական նյութերը խեղաթյուրված են ներկայացված, այլ որովհետև փոխված է մոտեցումը՝ հերոսները դարձել են հակահերոսներ, հակահերոսները՝ հերոսներ»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.