Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

7 անգամ մերժել ենք ինքնակամ շինության օրինականացման հայտը. Ավինյանը՝ 560 հազար դոլարի կաշառքի մեղադրանքի մասին

23/10/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես Նոր Նորքում ինքնակամ շինության հետ կապված կարող եմ ասել հետևյալը. Երևանի քաղաքապետարանը յոթ անգամ ծանուցել է շինարարին, մերժել է ինքնակամ շինության օրինականացման իրենց հայտը և վստահորեն նաև Երևանի ՏԻՄ նոր օրենքով ստեղծված լիազորությունների շրջանակում գործելու է համապատասխանաբար, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով առանց շինթույլտվության Բաղյան 2/5 հասցեում գյուղմթերքի մեծ շուկայի կառուցմանը։

«Շինարարություն հիմա, որպես այդպիսին, չի իրականացվում։ Այլ հարց է, որ այնտեղ տեղեր կան, որ մենք չենք կարող մուտք գործել, իրավունք չունեինք, բայց Երևանի ՏԻՄ օրենքի փոփոխությունից հետո այդ խնդիրն էլ ենք լուծելու»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ բլոգեր Արթուր Չախոյանը հայտարարել էր՝ անցած տարվանից  Բաղյան 2/5 հասցեում կառուցվում է գյուղմթերքի հսկայական շուկա՝ առանց շինթույլտվության։ «Ըստ իմ մոտավոր հաշվարկների, միայն շինթույլտվության համար պետք է պետական բյուջե մուտք գործեր մոտ 200 հազար դոլար։ Եթե ես որևէ բան սխալ եմ ասում, թող Երևանի քաղաքապետարանն ինձ հերքի, եթե ոչ ուրեմն ես ճիշտ եմ ասում։ Տիգրան Ավինյան, եթե դու 560 հազար դոլարի կաշառք չես վերցրել, ուրեմն հերքի, որ ես սխալ եմ։

Նիկոլ Փաշինյան, այս ամենը այլ բացատրություն չունի։ Հակառակ դեպքում ինչպես է ստացվում, որ թաղապետարանի քթի տակ՝ առանց շինարարական թույլտվության, ահռելի մեծ շուկա են կառուցում՝ մայթը քանդելով, և մայթը ոչ թե քանդողն է վերականգնում, այլ Երևանի քաղաքապետարանը՝ ժողովրդի վճարած հարկերով»,– գրել էր նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զախարովան անդրադարձել է Գյումրու ձերբակալություններին

Հաջորդ գրառումը

«Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների նման գործելակերպը». Ռումանիոյ Հայոց թեմ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Թրամփի Վենեսուելայի նկատմամբ վարած քաղաքականությանը պետք է նաև այլ տեսանկյունից նայել. Սուրեն Սարգսյան

03/01/2026
Միջազգային

Հայ դահուկորդը տուգանվել է իր մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար

03/01/2026
Միջազգային

Վենեսուելայի նախագահ Մադուրոն և նրա կինը բռնվել և դուրս են բերվել Վենեսուելայից. Դոնալդ Թրամփ

03/01/2026
Միջազգային

Մահվան մասին լուրերի ֆոնին պաշտպանության նախարար Պադրինո Լոպեսը հանդես է եկել ուղերձով

03/01/2026
Հաջորդ գրառումը

«Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների նման գործելակերպը». Ռումանիոյ Հայոց թեմ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական