Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

62 շիրակցիների գերեվարման գործով վերաքննիչ դատարանը լծվել է իշխանության կամքը կատարելու գործընթացին. Հովհաննիսյան

10/07/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ տարածքներում 62 շիրակցիների գերեվարման գործով որպես մեղադրյալ անցնող փոխգնդապետ Արսեն Ղազարյանի և գերությունից օրեր առաջ վերադարձած շիրակցիների միջև առերեսում դեռևս տեղի չի ունեցել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արսեն Ղազարյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հուլիսի 3-ին Հայրենիք են վերադարձել Ադրբեջանում գերության մեջ պահվող շիրակցի 12 հայ ռազմագերիներ, որոնք գերեվարվել էին պատերազմի ավարտից հետո՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ տարածքներում։ Նրանց գերեվարման և գյուղերի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելու գործով մեղադրյալի կարգավիճակում է փոխգնդապետ Արսեն Ղազարյանը, որն նկատմամբ հետախուզում է հայտարարել նաեւ Ադրբեջանը։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հայրենիք վերադարձած գերիների և Ղազարյանի միջև առերեսում եղել է, թե ոչ, ինչին ի պատասխան Հովհաննիսյանը նշեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ քրեական գործով հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի տուժող, իսկ առերես հարցաքննություն դեռևս չի կատարվել, թեև պաշտպանության կողմը պահանջել էր։

Ինչ վերաբերում է Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցին, ապա վարույթն իրականացնող մարմինն ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ պահանջելով կալանավորել Ղազարյանին, որը մերժվել է։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը մասնակի բավարարվել է և գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր միջնորդությունը։

«Միջնորդությունը ներառում էր երկու իրավական պահանջ՝ նախկինում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի վերացում և կալանավորման ձևով խափանման միջոցի ընտրություն։ Որպես անազատության հետ չկապված խափանման միջոցի վերացման հիմք ներկայացվել էր այն հանգամանքը, որ Արսեն Ղազարյանը խախտել է խափանման միջոցի կարգը և ապօրինի ազդեցություն գործադրել տուժողի վրա»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմը, առաջին ատյանի դատարանում, հիմնավորապես ու փաստարկված ներկայացրել էր, որ տուժողի հետ ունեցած առօրյա խոսակցությունը չի հանդիսանում ապօրինի ազդեցության գործադրում և, եթե անգամ այդպիսի ապօրինի ազդեցություն գործադրվել է, ապա դա տեղի է ունեցել մինչև ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի ընտրությունը, այլ ոչ դրանից հետո, հետևաբար խափանման միջոցի կարգն ու պայմանները խախտված չեն եղել։

Նրա խոսքով՝ վերաքննիչ բողոքում դատախազը դիտավորյալ չէր անդրադարձել այդ հանգամանքին, իսկ երբ պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց նշված փաստի վրա, դատախազը ևս ընդունեց, որ պաշտպանական կողմի հիմնավորումները փաստարկված են։ Ըստ Հովհաննիսյանի՝ նման պայմաններում վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարեց մեղադրողի բողոքը, ինչը ոչ միայն անօրինական է, այլև՝ տրամաբանորեն անհասկանալի։

«Այն, ինչին մենք առնչվեցինք այս գործի շրջանակներում, վերաքննիչ քրեական դատարանի նախագահի փոփոխությունից հետո, վերաքննիչ դատարանի իրավական կուրսի փոփոխության առաջին պտուղներն են»,- նշեց Հովհաննիսյանը։

Փաստաբանը քրեական գործում քաղաքական ենթատեքստ է տեսնում, մասնավորապես, նրա դիտարկմամբ, գործն ունի լայն հնչեղություն, ակնհայտ քաղաքական ենթատեքստ։ «Իշխանությունն իր ենթակա կառույցներով մեղադրում է Արսեն Ղազարյանին, ով իբր մեղավոր է 60 անձի գերության հանձնելու, Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը թշնամուն հանձնելու մեջ։ Այսինքն, մեղադրանքի որոշման համաձայն Արսեն Ղազարյանն է պարտության սիմվոլը, այն միակ պատասխանատուն ու մեղավորը, ում գործողությունների արդյունքում մենք պարտվել ենք այս պատերազմում։ Պետությունն այս մեղադրանքով, իր համար լուծում է մեն միակ խնդիր՝ թիրախավորել Արսեն Ղազարյանին, սլաքներն ուղղել նրա կողմը, նրան, նշանակել պարտության պատասխանատու ։ Դրանով լուծվում է նաև գերիների հարազատների դժգոհության ալիքը անձնավորելով իրենցից հեռացնելու խնդիրը։ Հիմնավորպես կարծում ենք, որ վերաքննիչ դատարանը լծվել է իշխանության կամքը կատարելու գործընթացին»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում 62 հայ զինծառայողի գերության մեջ հայտնվելու և գյուղերի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փոխգնդապետ Արսեն Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմական դրության պայմաններում ծառայության վարն ինքնակամ լքելու, ռազմական դրության պայմաններում հրամանը չկատարելու, ռազմական դրության պայմաններում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու և մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու հատկանիշներով։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ

Հաջորդ գրառումը

Առուշ Առուշանյանին կրկին բերման կենթարկեն. նրա նկատմամբ մոտ 15 քրգործ կա․ «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Միջազգային

Փաշինյանի որոշ հայտարարություններ հարցականի տակ են դրել ցեղասպանության միջազգային ճանաչման իմաստը. Տիրատուր քահանա Սարդարյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Առուշ Առուշանյանին կրկին բերման կենթարկեն. նրա նկատմամբ մոտ 15 քրգործ կա․ «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական