Հինգշաբթի, Հունվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

45 տարի անց պետական կապելլան նորից կկատարի Բեռլիոզի «Ռեքվիեմը»

20/12/2025
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեկտեմբերի 23-ին, Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա բացառիկ համերգ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախմբի մասնակցությամբ։

Համերգը կղեկավարի Մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։ Կհնչի համաշխարհային երաժշտության ամենահզոր ու հուզիչ ստեղծագործություններից մեկը՝ Բեռլիոզի «Ռեքվիեմը» (Grande Messe des Morts)։

Վերջին անգամ այս մոնումենտալ ստեղծագործությունը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարել է 1980 թվականին, Կաունասում (Լիտվա)։ Այժմ՝ տասնամյակներ անց, հայ հանդիսատեսը կրկին հնարավորություն կունենա լսելու այս  գլուխգործոցը կենդանի կատարումով։

Ստեղծագործության պատմությունը սկսվում է 1837 թվականին, երբ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ադրիեն դը Գասպարենը հանձնարարում է երիտասարդ կոմպոզիտոր Բեռլիոզին գրել հոգևոր ստեղծագործություն՝ նվիրված Հուլիսյան հեղափոխության զոհերի հիշատակին։

Բեռլիոզը ոգևորվում է՝ իր մտքում վաղուց կրելով հսկայական պատարագի գաղափարը, որը նախատեսված էր ավելի քան չորս հարյուր կատարողի համար։ Չնայած պաշտոնական խոչընդոտներին ու միջոցառման չեղարկմանը՝ ստեղծագործությունը առաջին անգամ հնչում է 1837 թվականի դեկտեմբերի 5-ին, Փարիզի Les Invalides դահլիճում, նահատակված զինվորների հուղարկավորման արարողության ընթացքում։

Ռեքվիեմի պրեմիերան մեծ հաջողություն ունեցավ՝ արժանանալով փառաբանության թե՛ հանրության, թե՛ քննադատների կողմից։

Հետագայում Բեռլիոզը այս գործը կոչեց իր կյանքի ամենակարևոր ստեղծագործությունը՝ ասելով. «Եթե ստիպված լինեի տեսնել իմ բոլոր ստեղծագործությունների վախճանը, միայն մեկի համար փրկություն կխնդրեի՝ Grande Messe des Morts-ի»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական բենզինը՝ որպես հայկական հանրաքվե. Վահե Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

Ճգնաժամերը հաճախ ծնում են հնարավորություններ և կարող են բերել հաջող ելքերի, եթե միայն դրանք ընդունենք բաց ճակատով. Արմեն Այվազյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրենիքից վեր, Հայրենիքից վեհ ոչինչ չկա աշխարհում. Աշոտ Երկաթ

01/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը

31/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ ուրախությունը ձեզ եմ փոխանցում, որ ձեր ուրախությունն ավելանա: Եվ թող ոչ ոք ձեր ուրախությունը չգողանա. Բագրատ Սրբազան

31/12/2025
Հոգևոր

Արագածոտնի թեմի շնորհավորական ուղերձը

31/12/2025
Հաջորդ գրառումը

Ճգնաժամերը հաճախ ծնում են հնարավորություններ և կարող են բերել հաջող ելքերի, եթե միայն դրանք ընդունենք բաց ճակատով. Արմեն Այվազյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական