Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ճգնաժամերը հաճախ ծնում են հնարավորություններ և կարող են բերել հաջող ելքերի, եթե միայն դրանք ընդունենք բաց ճակատով. Արմեն Այվազյան

21/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեռևս 2021 թ. հստակ և հրապարակավ հայտարարել էի, որ Փաշինյանի «փրկությունը» Հայաստանի ամբողջական կործանման մեջ է․ մի կետ, որից հետո «շունը տիրոջը չի ճանաչելու»՝ բոլորը բոլորին են մեղադրելու, բայց այլևս չի լինելու արդարադատություն իրականացնող որևէ պետական մարմին, որն անգամ տեսական հնարավորություն ունենա հետաքննելու, պատասխանատվության կանչելու և պատժելու իրական մեղավորներին։ Ի դեպ, այդ սցենարի համար հողն արդեն իսկ ակտիվորեն նախապատրաստվում է՝ այն բազմաթիվ թե՛ պատվիրովի, թե՛ անմեղսունակ ելույթներով ու գրառումներով, որոնք ընթացիկ հակահայկական գործընթացների մեղքը բարդում են ամբողջ հայ ժողովրդի, այլ ոչ թե, ինչպես ճիշտն ու արդար է, թշնամի արտաքին ուժերի և նրանց տեղական մանկլավիկների վրա։

Սա մեղքի տարրալուծման դասական մեխանիզմ է, որը կիրառվում է պետական ղեկավարության ձախողումները ծածկելու և պատասխանատուներին պաշտպանելու համար։ Իշխանությունը և նրան ուղղորդող արտաքին ուժերը նախապես վերացնում են մեղքի հասցեատիրոջ գաղափարը՝ հասարակությունը ներքաշելով փոխադարձ մեղադրանքների և ընդհանուր կոլեկտիվ մեղավորության կեղծ խոսույթի մեջ։

Այսօր, սակայն, Հայաստանի բնակչության մեծամասնության համար արդեն պարզ է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն որևէ առնչություն չունեն Հայաստանի և հայության կենսական շահերի հետ․ նրանք սպասարկում են բոլորովին այլ՝ օտար շահեր։ Հետևաբար, Փաշինյանն ու ՔՊ-ն կա՛մ արագ և հանկարծակի հեռանալու են, կա՛մ շարունակելու են իշխել որպես բացահայտ բռնատիրական ու օկուպացիոն ռեժիմ։ Երկրորդ դեպքում անխուսափելի է դառնալու սուր քաղաքացիական հակամարտությունը, Փաշինյանի և ՔՊ-ի անփառունակ անկումն ու փախուստը, բայց միաժամանակ՝ նաև Հայաստանի վերջնական ոչնչացման և կատարյալ հայաթափման վտանգը։

Իշխանությունը, որը գործում է սեփական ժողովրդի կենսական շահերի դեմ, երկարաժամկետ հեռանկարում չի կարող խաղաղ ավարտ ունենալ։ Նման ռեժիմները կամ հեռանում են արագ և առանց մեծ աղմուկի, կամ էլ երկիրը թողնում են ավերակների մեջ՝ իրենց փախուստը ծածկելով արյունով ու քաոսով։

Խուսափելու համար այդ աղետալի և, ցավոք, արդեն միանգամայն հավանական դարձած սցենարից՝ անհրաժեշտ է հենց այսօրվանից նախապատրաստվել ամենավտանգավոր պահին, երբ փաշինյանական կառավարման համակարգը կարող է մեկ օրում ամբողջապես փլուզվել՝ կառավարությունն իր նախարարություններով, քաղաքապետարաններն ու մարզպետարաններն իրենց աշխատակազմերով, ԱԱԾ-ն՝ իր բարոյալքված ստորաբաժանումներով, ոստիկանությունն ու նրա գվարդիան՝ իրենց բազմատեսակ ծառայություններով և այլն։ Պետությունները սովորաբար չեն փլվում փուլ առ փուլ․ դրանք փլվում են մեկ-երկու օրում, երբ պարզվում է, որ «իշխանություն» կոչվածը պարզապես դատարկ շենքերի, շքեղ ավտոմեքենաների ու անիմաստ թղթերի հավաքածու էր։

Թե կոնկրետ ինչպես պետք է պատրաստ լինել այդ գալիք փորձություններին՝, այստեղ մանրամասնելու տեղը չէ։ Նշեմ միայն, որ նման դեպքերում (ինքնա)կազմալուծված իշխանությունը, որպես կանոն, ավտոմատ կերպով ստանձնում են կա՛մ քաղաքականապես լավ կազմակերպված ընդդիմադիր ուժերը, կա՛մ՝ դրանց բացակայության դեպքում, տվյալ պետության զինված ուժերը։ Թե որ սցենարն է գործելու Հայաստանում՝ այժմ անհնար է ասել։ Բայց որ Հայաստանը նպատակասլաց կերպով տարվում է դեպի քաոս և անիշխանություն՝ ակնհայտ է։

Ամեն դեպքում՝ այդ գալիք հնարավոր իրավիճակներին էլ պետք է պատրաստ լինենք և գլուխներս չկորցնենք։ Ճգնաժամերը հաճախ ծնում են հնարավորություններ և կարող են բերել հաջող ելքերի, եթե միայն դրանք ընդունենք բաց ճակատով։

Արմեն Այվազյան, քաղաքագիտության դոկտոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

45 տարի անց պետական կապելլան նորից կկատարի Բեռլիոզի «Ռեքվիեմը»

Հաջորդ գրառումը

Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա` կտրելով և դեն նետելով Տիրոջ այգու չորացած տունկերը, քանզի «ընդե՞ր երկիրս խափանեն»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը «պատիժը» կշարունակի կրել՝ ենթարկվելով տնային կալանքի

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին. Մարտա Կոս

04/06/2026
Նորություններ

Ուղիղ. 18 ադարների գործով դատական հերթական նիստն է

04/06/2026
Նորություններ

Ընտրություններից առաջ իշխանությունն օգտագործում է բոլոր հնարավոր լծակները. քաղաքագետ

04/06/2026
Հաջորդ գրառումը

Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա` կտրելով և դեն նետելով Տիրոջ այգու չորացած տունկերը, քանզի «ընդե՞ր երկիրս խափանեն»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական