Շաբաթ, Մայիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

44% չկողմնորոշվածների ուղեղներին և սրտերին տիրելու արվեստ. Վլադիմիր Մարտիրոսյան

23/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս շատ մասնագիտական տեքստը թող կարդան ընտրվողները: Ընտրողներն էլ կարող են կարդալ, բայց ցանկալի է հատկապես ընտրվողները:

2021-ին մենք արդեն տեսել ենք «չակերտավոր հաղթանակի» վտանգը։ Նույն 2021-ին ընտրություններից օրեր առաջ հրապարակված վերջին Gallup-ում «Հայաստան» դաշինքը ներկայացվում էր առաջատար՝ 28.7%, իսկ ՔՊ-ն՝ 25.2%։ Հանրային տրամադրության մեջ ձևավորվում էր մի վտանգավոր համոզմունք՝ «արդեն հաղթել ենք»։ Հետո եկավ ընտրության գիշերը և պարզվեց լրիվ այլ պատկեր՝ ՔՊ-ն ստացավ 53.95%, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 21.11%։

2021-ի գլխավոր դասը հենց սա էր և ընդդիմադիր ընտրողը մեկ անգամ արդեն ապրեց հարցումային հաղթանակի էյֆորիա, որը չվերածվեց իրական քաղաքական հաղթանակի։

Հարցումներում հաղթեցինք։

Սոցցանցերում հաղթեցինք։

Տրամադրություններում հաղթեցինք։

Բայց իշխանությունը մնաց նույնը։

Ուստի եթե 2026-ին՝ ընտրություններից 15 օր առաջ, կրկին կան թվեր, որոնք շատերին կարող են ներշնչել, թե «արդեն հաղթել ենք» կամ «էս կերպ հաղթելու ենք», իսկ մյուսներին էլ «պարտվել ենք», « իմաստ չունի» տրամաբանություն, ապա պետք է հիշել մեկ պարզ ճշմարտություն:

Իրական հաղթանակը կամ պարտությունը ոչ Gallup-ում և ոչ էլ IRI-ում չէ և ոչ էլ նրանց մեթոդաբանություններում: IRI-ում ընդդիմությունը փոքր է երևում, որովհետև ընդդիմադիր պոտենցիալը դիրքավորված է undecided/refused դաշտում, իսկ MPG-ում այդ պոտենցիալը արդեն «բաժանված» է ընդդիմադիր ուժերի միջև։ Իրական հաղթանակը միայն մեկն է՝ քվեատուփում արձանագրված արդյունքը և քվեատուփի մոտ հասցված ձայնի և արդյունքում այնտեղ առկա հաղթանակը:

Այդ հաղթանակի անունն է շուրջ 44% չկողմնորոշվածների ուղեղներին և սրտերին տիրելու արվեստ:

2021-ի ամենավտանգավոր հոգեբանական թակարդը այն էր, որ մտածում էին «արդեն հաղթում ենք», «իմ մեկ ձայնը ոչինչ չի փոխի», «ամեն ինչ արդեն որոշված է» և սահմանափակում իրենց մասնակցությունը գործընթացներին և ընտրությանը։ Հենց այդ կետից էլ սկսվում է քաղաքական թուլացումը։ Հենց այդ կետից էլ շատ հաճախ սկսվում է պարտությունը։

Եթե 2026-ին իսկապես կա փոփոխության հնարավորություն, ապա դրա բանաձևը շատ պարզ է՝ ոչ թե հաղթանակի զգացում ընտրությունից առաջ, այլ հաղթանակի աշխատանք մինչև վերջին օրն ու ժամը գետնի վրա անհոգնել։ Մեզ երկրորդ «չակերտավոր հաղթանակ» պետք չէ։ Մեզ պետք է իրական հաղթանակ՝ մասնակցած, մոբիլիզացված, պաշտպանված և քվեատուփում արձանագրված հաղթանակ։ Դրա համար կա այլևս շատ սահմանափակ ոչ թե 150 այլ 15 օր և նախընտրական մարաթոնի ողջ կերպը միշտ փոխվում է էստեղ ՝ ում մոտ կհատի քաղաքական շնչառությունը, իսկ ում մոտ կբացվի երկրորդ շնչառություն:

P.S. Իսկ մինչ այդ 300.000 ադրբեջանցիների Հայաստանում չվերաբնակեցնելու «երաշխիք» տվողին և դա բացառողին պետք է տեղեկացնել , որ ողջ նախընտրական Հայաստանը՝ «երաշխավորի» ընդդիմադիրներից սկսած և « երաշխավորի» կողմնակիցներով վերջացրած շուրջ տաս օր է քննարկում է բացառապես մեկ հարց՝ երաշխավորի հոգեբանական և հոգեկան վիճակը: Այ սա վստահ և աներկբա փաստ է առանց սոցիոլոգիական հարցման տվյալի անհրաժեշտության:

Նրան ընդդիմացողները պետք է ընկալեն նաև , որ նախավերջին նախադասության մեջ քաղաքական մարկետինգի տեսանկյունից կա կարևոր բանալի բառ «քննարկում է»: Նրան ում «քննարկում» են՝ նա էլ վերահսկում է խաղը:

Հուսամ առայժմ:

Էլ չմնաց 150 օր, մնաց 15 օր:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զախարովան Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութերի մասին Euronews-ի հրապարակումը «տեղեկատվական զկռտոց» է անվանել

Հաջորդ գրառումը

Չավարտված պայքար` մեծ հույսով և սպասումով. Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ստախոս և անբարո․ այսպիսին էր ՔՊ խոստումներից մեկը․ Լիլիթ Գալստյան

23/05/2026
Հասարակություն

Չավարտված պայքար` մեծ հույսով և սպասումով. Տիգրան Աբրահամյան

23/05/2026
Միջազգային

Զախարովան Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութերի մասին Euronews-ի հրապարակումը «տեղեկատվական զկռտոց» է անվանել

23/05/2026
Միջազգային

Եթե ​​Հայաստանը որոշի միանալ ԵՄ-ին, Երևանը կկորցնի որոշ արտոնություններ, կսահմանվեն մաքսատուրքեր, գազի գները կփոխվեն. ՌԴ փոխվարչապետ

23/05/2026
Հաջորդ գրառումը

Չավարտված պայքար` մեծ հույսով և սպասումով. Տիգրան Աբրահամյան

Ամենաշատ ընթերցվածը

22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
Նորություններ

Հետաքրքիր է, թե սրան ոնց կարձագանքի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը. Էդգար Ղազարյան

22/05/2026

Կարմիր շրջանակի մեջ Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն է, ով Վերջին զանգի պաշտոնական միջոցառմանը մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

Իսրայելական կայքն ընդդեմ հակահայ արարքների

22/05/2026

«Դավար (Իսրայելի երկրի աշխատավորների խոսքը)» առցանց թերթում մայիսի 18-ին լույս է տեսել Յարոն Վեյսի «Երուսաղեմի օրը ես դարձյալ կանգնում եմ...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

«Երբ լռությունդ դառնում է հանցագործություն»

22/05/2026

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր «Դրախտի դարպաս» (2019)  ֆիլմի մասին 2026 թվականի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը «Հայ եւ եվրոպացի մասնագետների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական